Եգիպտոսում կթանկանան բուրգեր այցելելու տոմսերը
Եգիպտոսում զգալիորեն կթանկանա հայտնի թանգարաններ եւ հնագիտական տեսարժան վայրեր այցելելը, հաղորդում է АТОР-ը։
33 օբյեկտների մուտքի գների բարձրացումը տեղի կունենա երկու փուլով, պատմել են երկրի զբոսաշրջության եւ հնությունների նախարարության պաշտոնյաները: Այսպիսով, մայիսի 1-ից Լուքսորի թագավորների եւ թագուհիների հովիտի տոմսերի արժեքը բարձրանում է 260-ից մինչեւ 400 եգիպտական ֆունտ:
Հունիսի 1-ից այլ օբյեկտներ մուտքը կթանկանա։ Օրինակ՝ Կահիրեի եգիպտական թանգարանի տոմսը կարժենա 300 ֆունտ ինքնուրույն այցի ժամանակ։ Թութանհամոնի գերեզման այցի համար 300 ֆունտի փոխարեն ստիպված կլինեք վճարել 360 ֆունտ (930 ռուբլի): Նույն գումարը կվճարեք նաեւ Գիզայի բուրգերի տարածք մուտքի համար (արժեքի ավելացում 1,5 անգամ): Մեկ երրորդով կավելանան տաճարներ այցելելու ծախսերը՝ Կառնակի (300 ֆունտ) եւ Լուքսոր (260 ֆունտ):
Նախարարությունը նշել է, որ գների բարձրացումը կապված է «պեղումները շարունակելու անհրաժեշտության, թանգարանների հավաքածուի համալրման եւ այցելուների սպասարկման որակի բարելավման հետ»։
Տոմսերի վրա ծախսերի ավելացումը կազդի միայն անկախ ճանապարհորդների վրա։ Կազմակերպված զբոսաշրջիկների համար էքսկուրսիաների արժեքը դոլարով կպահպանվի մինչեւ ամառային սեզոնի ավարտը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ