ԱՄՆ-ը շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին.պետքարտուղարություն
ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Փաթելը մայիսի 2-ին կայացած լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում պատասխանել է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների Վաշինգտոնում ընթացող բանակցությունների մասին հարցերին:
Այդ մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Փաթելն իր խոսքում նշել է, որ պետքարտուղարությունը չունի որևէ հավելյալ տեղեկություն այս պահին տրամադրելու համար: Նա ընդգծել է կողմերի միջև ուղիղ երկխոսության կարևորությունը՝ կարգավորմանը հասնելու համար և շեշտել, որ ԱՄՆ-ը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին և Հարավային Կովկասում խաղաղ ապագայի խթանմանը:
Ի պատասխան լրագրողի հարցին, թե ովքեր են ընդգրկված Վաշինգտոնում ընթացող բանակցություններում, պետքարտուղարության փոխխոսնակը նշել է.
«Բանակցություններին մասնակից երկու երկրներն իրենք կմեկնաբանեն իրենց պատվիրակությունների մասին: Ամերիկյան կողմից մենք ունենք մի շարք պաշտոնյաներ, որոնք խորապես ներգրավված են այս հարցում: Ակնհայտորեն, Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն խորապես ներգրավված է ոչ միայն այս հանդիպումների շրջանակում, այլև Հարավային Կովկասում իր շարունակական ներգրավվածության միջոցով: Ինչպես գիտեք՝ պետքարտուղար Բլինքենը երեկ առավոտյան մասնակցել է լիագումար նիստին, իսկ կիրակի երեկոյան հյուրընկալել նախարարներին ընթրիքի ընթացքում: Այսպիսով, մենք կշարունակենք խորապես ներգրավված մնալ այստեղ»,- ասել է նա:
Վեդանտ Փաթելը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք պետքարտուղար Բլինքենը պատրաստվում է կրկին հանդիպել կողմերի հետ՝ նշելով. «Ես չեմ ցանկանում առաջ ընկնել այս շաբաթվա ժամանակացույցից»: Նա նաև չի տրամադրել որևէ մեկնաբանություն ընթացող բանակցությունների հնարավոր արդյունքների ու սպասումների կապակցությամբ՝ շեշտելով՝ մենք կսպասենք այս գործընթացի ավարտին մեկնաբանություն անելուց առաջ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ