Թաիլանդցին վիճակախաղում շահել է այն թվերի օգնությամբ, որոնք գեներացրել է ChatGPT-ն
Թաիլանդցի Պատավիկորն Բունրինը սոցցանցերում պատմել է, որ շահել է վիճակախաղում ChatGPT-ի գեներացրած թվերի օգնությամբ։ Արհեստական բանականության օգնությամբ նա վաստակել է 2 000 բատ (մոտ 4 700 ռուբլի), գրել է Mashable-ը։
Բունրինը չաթ-բոտի համար ձեւակերպել է հիպոթետիկ հարցեր վիճակախաղի մասին, ինչպես նաեւ նշել է նախորդ շահած թվերը։ Արդյունքում՝ ChatGPT-ն նշել է չորս թիվ՝ 57, 27, 29 եւ 99։ Հենց դրանք էլ համընկել են խաղարկության թվերի հետ։
Բացի այդ, չաթ-բոտն ընդգծել է, որ գլխավորը վիճակախաղում հաջողությունն է, եւ խնդրել է Պատավիկորնին չսեւեռվել շահելու ցանկության վրա։ Դրա փոխարեն ChatGPT-ն տղամարդուն առաջարկել է զբոսնել կամ ինչ-որ վարժություններ անել։ Բայց Բունրինը այսուհետ եւս փորձելու է պոտենցիալ շահող թվեր գեներացնել, նա ջեքփոթի հույս ունի։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ