Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները կտևեն մի քանի օր
Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները կտևեն մի քանի օր, գրում է «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով Պետդեպարտամենտի իր աղբյուրները։ Միրզոյանի և Բայրամովի հանդիպումները կանցկացվեն ողջ շաբաթվա ընթացքում։
Պետքարտուղարության ներկայացուցիչ Վեդանտ Պատելը ճեպազրույցում ասել է, որ երկրների միջև ուղիղ երկխոսությունը հիմնախնդրի լուծման և խաղաղության հասնելու հիմնական գործոնն է։