Կանանց հույզերը կապված են աղիների միկրոբիոտայի կազմի հետ. ուսումնասիրություն
Կանանց հուզական վիճակը, նրանց երջանկության զգացումը և զգացմունքները կառավարելու կարողությունը կապված է աղիքային միկրոբիոտայի կազմի հետ։ Այս գործոնների վրա ազդում են Firmicutes CAG 94 և Ruminococcaceae D16 բակտերիաները: Այս եզրակացություններն են արել ամերիկացի գիտնականները միջին տարիքի 200 կանանց մասնակցությամբ ուսումնասիրության ընթացքում, գրում է Neuroscience News-ը։
Նրանց խնդրել են հարցաթերթիկներ լրացնել իրենց հույզերի և վերջին մեկ ամսվա ընթացքում դրանց հետ վարվելու ձևերի մասին: 90 օր հետո կանանցից վերցվել են աղիքային միկրոբիոտայի նմուշներ։ Նրանց հետազոտությունների արդյունքները համեմատվել են հարցաթերթիկներից ստացված տվյալների հետ:
Պարզվել է, որ այն կանանց մոտ, ովքեր ճնշում են իրենց հույզերը, աղիների միկրոբիոմը պակաս բազմազան է։ Նրանք, ովքեր ավելի շատ էին խոսում երջանիկ զգալու մասին, ավելի քիչ Firmicutes CAG 94 և Ruminococcaceae D16 բակտերիաներ ունեին: Նրանք, ովքեր հիմնականում բացասականին էին բախվում, ընդհակառակը՝ Firmicutes CAG 94 և Ruminococcaceae D16 բակտերիաները շատ էին:
Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ուղիղ կապ կա ուղեղի և աղեստամոքսային տրակտի միջև, և ֆիզիկական առողջությունը կարող է կապված լինել հոգեկան առողջության հետ հենց միկրոբիոտայի միջոցով:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...