Հնդիկ միլիարդատեր Ուդայ Կոտակը դոլարն անվանել է «աշխարհի ամենամեծ ֆինանսական ահաբեկիչը»
Հնդիկ միլիարդատեր, բժշկական գիտությունների դոկտոր, Kotak Mahindra Bank-ի գլխավոր տնօրեն Ուդայ Կոտակը պանելային մջոցառման քննարկման ժամանակ ԱՄՆ դոլարն անվանել է «աշխարհի ամենամեծ ֆինանսական ահաբեկիչը», այնուհետեւ նա պարզաբանում է տվել, որ դա ասել է «ոչ միտումնավոր»,- գրել է Etnownews-ը։
Կոտակը նշել է, որ ցանկացել է հասկացնել, որ ռեզերվային արժույթը անհամամասնական իշխանություն ունի։ Նա նաեւ ընդունել է, որ Հնդկաստանը հնարավորություն ունի սահմանել ռուփին ոպես «աշխարհի պահուստային արժույթ»։
Միլիարդատիրոջ խոսքով՝ պահանջվում են նպատակաուղղված ջանքեր հուսալի ինստիտուտներ եւ ամուր կառուցվածք ստեղծելու համար, որոնք ենթակա չեն լինի մի որեւէ առանձին անձի։
Կոտակը Թվիթերում հրապարակել է պարզաբանում դոլարի մասին ասած «ֆինանսական ահաբեկիչ» բառակապակցության վերաբերյալ։ Նա այսօր Թվիթերի իր գրառման մեջ նշել է, որ կցանկանար «ուղղել» այդ հայտարարությունը։
«ԱՄՆ դոլարի մասին վերջին քննարկումների ժամանակ ես ոչ միտումնավոր օգտագործել եմ «ֆինանսական ահաբեկիչ» բառակապակցությունը, որը կուզենայի ուղղել։ Ես նկատի ունեի այն, որ պահուստային արժույթը անհամամասնական իշխանություն ունի՝ լինի նոստրո հաշիվ (հաշիվ, որը բանկը վարում է արտասահմանում տեղի արժույթով), բարձրացված տոկոսադրույք 500 բազային կետով, թե զարգացող երկրներ, որոնք դոլարը պահում են լիկվիդայնության ապահովման համար»,- գրել է Կոտակը։
Ավելի վաղ խոսելով ԱՄՆ դոլարի՝ որպես պահուստային արժույթի մասին 2023թ. ET Awards մրցանակի հանձնման արարողության ժամանակ՝ Կոտակը այդ արժույթն անվանել էր «աշխարհի ամենամեծ ֆինանսական ահաբեկիչը»։
«Մեր բոլոր փողերը գտնվում են նոստրո հաշիվներում, եւ ինչ-որ մեկն ԱՄՆ-ում կարող է ասել՝ դուք չեք կարող հանել դրանք վաղն առավոտվանից, եւ դուք չեք իմանա ինչ անել։ Սրա մեջ է պահուստային արժույթի ուժը»,- բացատրել է նա։
Նա նաեւ ընդունել է այլընտրանքային պահուստային արժույթների որոնման գլոբալ ջանքերը՝ ստեղծված իրավիճակն անվանելով «հարյուր տարվա մեջ մեկ անգամ» տրվող հնարավորություն «գտնելու աշխարհի այլընտրանքային պահուստային արժույթը։
«Ես չեմ կարծում, թե Եվրոպան կարող է... որովհետեւ դրանք Եվրոպայի մասնատված պետություններ են։ Ես չեմ կարծում, թե Մեծ Բրիտանիան կամ Ճապոնիան իրավունք ունեն նման դիրք զբաղեցնել, չնայած թե՛ բրիտանական ֆունտը, թե՛ ճապոնական իենը ազատ արժույթներ են։ Ես կարծում եմ, որ Չինաստանն ունի վստահության լուրջ խնդիր ամբողջ աշխարհում շատ երկրների հետ»,- նշել է նա։
Կոտակը շարունակել է թվարկել նախնական պայմանները, որոնց Հնդկաստանը պետք է համապատասխանի՝ ռուփին որպես պահուստային արժույթ սահմանելու համար։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին