Թրամփը վտանգավոր է դեմոկրատիայի համար. Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը վտանգավոր է դեմոկրատիայի համար, տեղեկացրել է «Голос Америки»-ն։
Այս հայտարարությունը հնչել է Բայդենի՝ առաջադրվելու մտադրության մասին տեղեկացնելուց մեկ օր հետո։ Նախագահն ավելացրել է, որ ինքը, գուցե, միակը չէ, որ կարող է հաղթել Դոնալդ Թրամփին 2024թ.։
«Գուցե, ես միակը չեմ, բայց ես նրան (Թրամփին) լավ գիտեմ, եւ գիտեմ, թե ինչ վտանգ է ներկայացնում մեր դեմոկրատիայի համար,- ասել է Բայդենը։- Մենք դա արդեն անցել ենք»։
Երեքշաբթի տեսահոլովակով (որը պարունակում է կադրեր, որոնք արձանագրել են 2021թ. հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցների հարձակումը Կապիտոլիումի դեմ) հայտարարելով առաջադրվելու մտադրության մասին՝ Բայդենը խոստացել է պաշտպանել ամերիկյան ազատությունները Թրամփի հետ կապված «ծայրահեղականներից»։
Բայդենի խոսքով՝ նա կառաջադրվի 2024թ., եթե անգամ Թրամփը դուրս գա նախագահական ընտրարշավից։
Նախագահն ընդգծել է, որ ինքը դեռ շատ բան պետք է անի, որպեսզի ապահովի ԱՄՆ տնտեսական եւ քաղաքական անվտանգությունը «երկար ժամանակ»։
«Ես ուշադիր ուսումնասիրել եմ իրավիճակն առաջադրվելուց առաջ, եւ ես ինձ լավ եմ զգում, ինձ ուրախացնում են հեռանկարները, եւ ես կարծում եմ, որ մենք կանգնած ենք զգալի բարելավումների շեմին,- ասել է Բայդենը։- Ես կարծում եմ, որ մենք պետք է ավարտենք սկսածը»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ