Ծովի մակարդակի բարձրացումը Գրենլանդիայից վիկինգների հեռանալու պատճառ է դարձել
Հարվարդի համալսարանի (ԱՄՆ) գիտնականների նոր հետազոտությունում բացահայտվել է իրական պատճառներից մեկը, թե ինչու են վիկինգները հեռացել Գրենլանդիայից։
Ինչպես տեղեկացրել է «Новая наука»-ն, սառցագլխարկի չափերի մեծացումն առաջ է բերել ծովի մակարդակի զգալի բարձրացում՝ մոտ 3,3 մետրով։
Հնագիտական հետազոտությունների համաձայն՝ վիկինգները Գրենլանդիայում ապրել են մ.թ. 985 թվականից մինչեւ 15-րդ դարը։ Սակայն պատճառները, թե ինչու են նրանք հեռացել իրենց հայրենիքից, մնում են անհայտ։ Գիտնականները մի քանի վարկածներ են առաջադրել դա բացատրելու համար, օրինակ՝ ուժեղ երաշտները կամ ցածր ջերմաստիճանները։ Սակայն PNAS ամսագրում հրապարակված հետազոտությունը ենթադրում է, որ պատճառներից մեկը մոտ 3,3 մետրով Գրենլանդիայի շուրջ ծովի մակարդակի բարձրացումն է եղել։ Այդ բարձրացումը տեղի է ունեցել մ.թ. 100 եւ 1450 թվականների միջեւ։ Մ.թ. 1-ին դարում Հյուսիսային Ատլանտիկայում զարմանալի տաք շրջանից հետո մի քանի հարյուր տարի նկատվել են անհամեմատ ավելի ցածր ջերմաստիճաններ։ Այդ շրջանն ստացել է «Փոքր սառցե դարաշրջան» անվանումը եւ տեւել 14-րդ դարասկզբից մինչեւ 19-րդ դարի վերջ։ Փոքր սառցե դարաշրջանը սկսվել է 1257թ. Թամբորա (Ինդոնեզիա) հրաբխի հզոր ժայթքումից հետո, սակայն այլ աղբյուրներում հիշատակվում են այլ հզոր ժայթքումներ VI դարում։ Ցամաքի ավելի քան 200 քառակուսի կիլոմետր անցել է ջրի տակ։ Ամերիկացի հետազոտողների իրականացրած երկրաֆիզիկական մոդելավորումը ցույց է տվել, որ ջրի բարձրանալու պատճառով Գրենլանդիայի ափագիծը նահանջել է մի քանի հարյուր մետր։ Ավելի ճիշտ՝ ջրի տակ է անցել ցամաքի 204 քառակուսի կիլոմետր, ինչն անխուսափելիորեն հանգեցրել է շատ տների խորտակվելուն եւ այն բանին, որ վիկինգները վերջնականապես հրաժարվեն դրանցից։ Այս եզրակացությունն ակտուալ է, քանի որ վիկինգների կայանատեղերի 75 տոկոսը գտնվել է խորտակված տարածքից հազար մետրի սահմաններում։ «Վիկինգներն ընտրություն չունեին։ Նրանք չէին կարող կանգնեցնել Փոքր սառցե դարաշրջանը։ Այսօր մենք կարող ենք ջանքեր գործադրել կլիմայի փոփոխության հետեւանքները մեղմելու համար»,- ասել է հետազոտության մասնակիցներից մեկը՝ Ջերի Միտրովիցան, The Harvard Gazette-ի հոդվածում։ Հնագետների կարծիքով՝ ծովի մակարդակի բարձրացման ազդեցությունը կարելի է տեսնել նաեւ վիկինգների սննդակարգի փոփոխության մեջ։ Նրանք աստիճանաբար փոխել են իրենց կերակրացանկը՝ սեփական գյուղատնտեսական մթերքները փոխարինելով ծովայինով, իհարկե, այն բանից հետո, երբ նրանց դաշտերն անցել են ջրի տակ կամ աղակալել են։ Սա վկայում է այն մասին, որ վիկինգները սկզբում փորձել են հարմարվել ծովի մակարդակի բարձրացմանը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ