Կիպրոսի խոշորագույն բանկը սկսել է փակել ռուսաստանցիների հաշիվները
Կիպրոսի խոշորագույն բանկը՝ Bank Of Cyprus-ը, սկսել է ծանուցումներ ուղարկել Ռուսաստանի քաղաքացիներին առ այն, որ նրանց հաշիվները կփակվեն, գրում է Forbes-ը՝ վկայակոչելով Main Partner Trust ընկերությունը, որը Կիպրոսի հաճախորդներին համալիր ծառայություններ է մատուցում։
Հաճախորդներին ուղղված նամակներում բանկը տեղեկացնում է, որ նրանց հաշիվները կփակվեն ծանուցումը ստանալու պահից երկու ամսվա ընթացքում, քանի որ օգտատիրոջ տվյալները չեն համապատասխանում «Ճանաչիր քո հաճախորդին» ընթացակարգի կանոններին:
Հաշիվը փակելու պատճառ կարող է լինել Ռուսաստանում պատժամիջոցների տակ գտնվող բիզնեսից եկամտի առկայությունը, ինչպես նաեւ «ատիպիկ» կացության իրավունքը կամ Կիպրոսում գտնվելը «թվային քոչվոր» վիզայով։
Բանկային շուկայում պարբերականի աղբյուրն ասել է, որ Bank of Cyprus-ը նախկինում նույնպես փակել է ռուսաստանցիների հաշիվները։ Ընդ որում, հաճախ այդ ընթացակարգի տակ են ընկել նույնիսկ հին հաշիվներ ունեցող հաճախորդներ, որոնք վաղուց ապրում են Կիպրոսում։
Հաշիվների փակման հետ կապված խնդիրներ են առաջացել ոչ միայն Bank Of Cyprus-ի հաճախորդների, այլեւ նրանց մոտ, ովքեր սպասարկվում են հունական Hellenic Bank-ի եւ Alpha Bank-ի ստորաբաժանումներում։
Main Trust Partner-ում ռուսաստանցիների հաշիվները փակելու որոշումը կապված է բրիտանական եւ ամերիկյան պատժամիջոցների առնչությամբ մտավախությունների հետ։ Դրանք արգելում են խորհրդատվական, մարքեթինգային, ՏՏ, իրավաբանական, ինժեներական ծառայությունների մատուցումը Ռուսաստանի ընկերություններին եւ ֆիզիկական անձանց։ Կիպրոսի բանկի սահմանափակումները կապված են ԱՄՆ-ի պատժամիջոցների արգելափակման վերջին ընդլայնման հետ՝ նախորդ պատժամիջոցները շրջանցելու հարցում օգնության համար: Բոլոր սահմանափակումների պահպանման համար Bank of Cyprus-ը զգալի ռեսուրսներ է ծախսում։ Նման իրավիճակում բանկի համար ավելի հեշտ է փակել ռուսաստանցիների հաշիվները, քան տուգանք կամ այլ խնդիրներ ստանալ, կարծում են Forbes-ի կողմից հարցված իրավաբանները։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի նաև Գյումրի