Ջորջինա Ռոդրիգեսը պատմել է, թե ինչպես է Կրիշտիանու Ռոնալդուն հրաժարվել թանկարժեք նվեր գնելուց
Ջորջինա Ռոդրիգեսը պատմել է, թե ինչպես է ֆուտբոլի գերաստղ Կրիշտիանու Ռոնալդուն հրաժարվել է թանկարժեք նվեր գնել իրենից։
29-ամյա իսպանացի մոդելն ու ինֆլուենսերը պատմել է, որ 38-ամյա Կրիշտիանուն հրաժարվել է թանկարժեք պայուսակ գնել իր համար՝ չնայած իր խնդրանքին: Ֆուտբոլիստը պնդել է, որ կինն արդեն չափազանց շատ պայուսակներ ունի:
«Ես խնդրեցի մի պայուսակ, որից արդեն ունեի, բայց ավելի մեծը: Նա ինձ ասաց. «Ոչ: Ես չեմ պատրաստվում գնել այն քեզ համար», - ասել է Ռոդրիգեսը El Hormiguero-ին տված իր վերջին հարցազրույցում՝ հավելելով, որ պայուսակի համար ինքն է վճարել:
Ռոդրիգեսն ավելի վաղ հայտնել էր, որ ունի մոտ 150 շքեղ պայուսակ: Netflix-ի «Ես Ջորջինան եմ» սերիալի վերջին սեզոնում մոդելը երկրպագուներին յուրօրինակ պատկերացում է տվել նրա շքեղ կյանքի մասին:
Հաղորդվում է, որ Կրիշտիանուն եւ Ռոդրիգեսը, ովքեր հանդիպում են 2017 թվականից, իրենց հարաբերություններում բարդ շրջան են ապրում: Հաղորդվում էր, որ Կրիշտիանուն դժգոհ է եղել իր ընկերուհու պահվածքից։ «Նրան նյարդայնացնում է Ռոդրիգեսը, եւ նա զգում է, որ մոդելը դառնում է «եսակենտրոն», - ավելի վաղ գրել էին լրատվամիջոցները։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ