Ուկրաինայի ԶՈՒ-ին հարձակման ժամանակ «տիտանական պայքար» է սպասվում ՌԴ-ի պաշտպանության գծի պատճառով․ «El País»
Ռուսաստանն անցյալ տարվա ամառվանից ուկրաինական հակահարձակման կանխման նպատակով 800 կմ երկարությամբ խրամատներից, հակատանկային փոսերից, կարճասյուներից, գնդացրային բներից եւ կրակակետերից բաղկացած պաշտպանական գծեր է կառուցում, գրում է իսպանական El País թերթը՝ հղում անելով բրիտանական հետախուզության տվյալներին։ Ուկրաինայի զինված ուժերին «տիտանական պայքար» է սպասվում, եթե նրանք փորձեն հաղթահարել այդ արգելափակոցները։
Պաշտպանության գիծը ձգվում է Ուկրաինայի հետ Ռուսաստանի սահմանից՝ Լուգանսկի մարզի հյուսիս-արեւելքից մինչեւ Ղրիմ՝ Դոնեցկի եւ Զապորոժյեի մարզերով, Դնեպրի երկայնքով, Խերսոնով (Ռուսաստանն անցյալ նոյեմբերին դուրս բերեց զորքերը Խերսոնից): Բրիտանական հետախուզության տվյալներով՝ ուկրաինական զորքերը կբախվեն պաշտպանական ամրությունների տպավորիչ համակարգին՝ հիմնականում Զապորոժյեի ուղղությամբ, որտեղ սպասվում է ուկրաինական հակահարձակում Մելիտոպոլի եւ Ազովի ծովի ուղղությամբ։
Ավստրալացի գեներալ-մայոր Միք Ռայանի խոսքով՝ ՆԱՏՕ-ի երկրները սկսել են ավելի շատ ծանր զրահատեխնիկա մատակարարել Ուկրաինային, որոնք նախատեսված են պաշտպանական կառույցները հաղթահարելու համար, ինչպես նաեւ C-4 պլաստիկ պայթուցիկ նյութեր՝ բետոնե բլոկների միջով ճանապարհ հարթելու համար:
Մասնավորապես, Միացյալ Նահանգները տրամադրել է MRAP զրահամեքենաներ, որոնք ունակ են դիմակայել ականների պայթյուններին, տանկեր՝ ականորսիչներով, M-58 թրթուրավոր մեքենաներ՝ ականները պայթեցնելու եւ կարճասյուների ոչնչացման համար, ինչպես նաեւ M-60 զրահամեքենաներ՝ խրամատները հաղթահարելու եւ հակատանկային փոսերը հաղթահարելու համար: Գերմանիան ուղարկել է կամուրջներ կառուցող Biber եւ Wisent-1 ականազերծող մեքենաներ: Լիտվան փոխանցել է զրահապատ ամենագնացներ՝ հակաականային պաշտպանությյամբ, Ֆինլանդիան՝ Leopard տանկեր, որոնք հարմարեցված են ականապատ դաշտերով շարժվելու համար, Նիդեռլանդները՝ կամրջանավեր, իսկ Ֆրանսիան՝ AMX-10P ամֆիբիա զրահափոխադրիչներ:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի նաև Գյումրի