Բժիշկը նշել է, թե քանի կիլոկալորիա է այրվում մեկ ժամ ծիծաղի ժամանակ
Մեկ ժամ ծիծաղը կարող է օգնել այրել մինչև 350 կիլոկալորիա, քանի որ ծիծաղն ակտիվացնում է մինչև 80 մկան, ապրիլի 1-ին ՌԻԱ Նովոստիին ասել է Մոսկվայի գլխավոր հոգեբույժ Գեորգի Կոստյուկը։
«Ծիծաղելիս ակտիվանում է մինչև 80 մկանի աշխատանքը, իսկ ծիծաղի մի ամբողջ ժամն այրում է մինչև 350 կիլոկալորիա»,- shantnews-ի փոխանցմամբ՝ ասել է Կոստյուկը։
Նրա խոսքով, երբ մարդը ծիծաղում է, նրա շնչառության տեսակը փոխվում է, ուղեղում, օրգաններում ու հյուսվածքներում թթվածնի նյութափոխանակության բարձրացում է նկատվում, թոքերի ծանրաբեռնվածությունը վերանում է։ Միջազգային բժշկական հետազոտությունները ցույց են տալիս, որ լավատես մարդիկ զգալիորեն ավելի քիչ են ենթարկվում վիրուսային հիվանդությունների։ Նման մարդիկ ավելի շատ են մտահոգվում իրենց առողջության համար, վարում են ակտիվ ապրելակերպ և հրաժարվում են վատ սովորություններից, ինչը նրանց ավելի դիմացկուն է դարձնում տարբեր հիվանդությունների նկատմամբ։
«Դիտելով վնասվածքներից և վիրահատություններից հետո ապաքինվող հիվանդներին՝ ես անձամբ նկատեցի, որ դրական մտածող մարդկանց վերականգնումը շատ ավելի արագ էր, և նրանք ավելի հեշտ էին հանդուրժում ցավը, քան հոռետեսները», – ասել է Կոստյուկը:
Նա բացատրել է, որ լավատեսների օրգանիզմում արտազատվում է ուրախության հորմոնը՝ սերոտոնինը, որը բնական ցավազրկող է։ Վատատեսական տրամադրություն ունեցողների մոտ գերակշռում է սթրեսի հորմոնը՝ կորտիզոլը, որը կարող է մեծացնել ցավը և կարող է դառնալ հիվանդությունների զարգացման խթան։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով