Բրիտանական թագավորական ընտանիքին է պատկանում 100 միլիոն ֆունտ սթեռլինգ արժողությամբ նամականիշների հավաքածուն
Կանադական պատմական նամականիշների հավաքածուն եւ Լաոսից հազվագյուտ նամականիշների հավաքածուն թագավորական ընտանիքին են հանձնվել որպես պետական նվերներ, սակայն դարձել են միապետության մասնավոր հավաքածուի սեփականությունը, որը գնահատվում է 100 մլն ֆունտ սթեռլինգ, գրում է The Guardian-ը:
Ինչպես նշում է պարբերականը, թագավորական ընտանիքը յուրացրել է նամականիշների երկու հավաքածու, որոնք պետական պաշտոնական նվերներ են եղել: Դրանք ներառվել են մասնավոր ֆիլատելիստական հավաքածուի մեջ (RPC), որը Չարլզ III-ը ժառանգել է իր մորից՝ Եղիսաբեթ II-ից։
Կանադական նամականիշները նվիրաբերվել են Կանադայի կառավարության կողմից 1939 թվականին, այսինքն՝ նախքան 1990-ականներին օրենքի ընդունումը, որով թագավորական ընտանիքի պաշտոնական նվերները չեն կարող դառնալ նրանց անձնական ունեցվածքի մի մասը: Լաոսից նամականիշների հավաքածուն 2016 թվականին Եղիսաբեթ Երկրորդ թագուհու 90-ամյակի պաշտոնական նվերն էր:
Թագավորի նամականիշների հավաքածուն բաղկացած է 328 ալբոմներից, որոնք հավաքել է Գեորգ V-ը, եւ եւս 30 ալբոմներից, որոնք հավաքել է Գեորգ VI-ը, ինչպես նաեւ Եղիսաբեթ Երկրորդի հավաքածուից։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...