Կատարը եւ Բահրեյնը հայտարարել են դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին․ BNA
Կատարը եւ Բահրեյնը պայմանավորվել են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները, որոնք խզվել էին 2017 թվականին, հայտնում է Բահրեյնի BNA գործակալությունը։
«Որոշում է կայացվել վերականգնել երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունները ՝ ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին եւ 1961 թվականի դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի պայմանագրի դրույթներին համապատասխան», - ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Բահրեյնը Պարսից ծոցի այլ երկրների հետ միասին 2017 թվականին խզել էր հարաբերությունները Կատարի հետ ՝ Դոհայի կողմից ահաբեկչությանն աջակցելու մեղադրանքների ֆոնին: 2021 թվականի սկզբին Կատարի հարեւան երկրները Սաուդյան Ալ-Ուլայում կայացած գագաթաժողովում պայմանավորվել էին Դոհայի հետ հաշտեցման եւ հարաբերությունները վերականգնելու շուրջ։
Այս ընթացքում Կատարը լիովին վերականգնել էր հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ, սակայն մինչեւ վերջերս չէր ցանկանում հաշտվել Բահրեյնի հետ, որն ամենից խիստն էր քննադատում էր Դոհայի քաղաքականությունը հարաբերությունների խզման ժամանակ։ Վերջին երկու տարվա ընթացքում Բահրեյնը բազմիցս հանդիպումների հրավերներ էր ուղարկել Կատարին, որոնք նա անտեսել էր:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...