Ցուցարարները աղբի բարիկադներ են կանգնեցրել Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի դիմաց․ BFMTV
Կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքող ցուցարարները աղբամաններից բարիկադ են կանգնեցրել Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի մուտքի մոտ՝ կենսաթոշակային բարեփոխումների դեմ տասներկուերորդ համազգային բողոքի ակցիայի օրը, հինգշաբթի հաղորդում է BFMTV-ն։
Հեռուստաընկերության ներկայացրած լուսանկարներից եւ տեսանյութերից երեւում է, որ խորհրդի շենք տանող փոքրիկ փողոցում ցուցարարները մոտ 40 պլաստիկ բաքերից կույտ են ստեղծել։ Նրանք նաեւ սեւ պաստառ են ամրացրել ճանապարհի երթեւեկելի մասի երկայնքով՝ «Բարեփոխումը աղբարկղ» եւ «Սահմանադրական գրաքննություն» գրություններով։ Մի քանի ցուցարարներ ծխագլաններով բարձրացել են բաքերի վրա՝ վանկարկելով կարգախոսներ։ Իրավապահներն այս կադրերում չեն երեւում։
Հինգշաբթի Ֆրանսիայում տեղի է ունենում տասներկուերորդ համազգային բողոքի ակցիան՝ ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների օրինագծի։ Իշխանությունների տվյալներով՝ ցույցերին կարող է մասնակցել 600 հազար մարդ։ Ապրիլի 14-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը պետք է հայտարարի իր որոշումը՝ երկրի գործող օրենսդրության նորմերին օրինագծի համապատասխանության մասին։ Եթե այն հաստատվի, ապա օրենքը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...