Ավիահարվածներից մոտ 100 մարդ մահացել է Մյանմայի գյուղում
Կենտրոնական Մյանմայի հեռավոր գյուղում ավիահարվածներից մահացել է առնվազն 100 մարդ, տասը հոգի վիրավորվել է։
Նախապես հայտնվել էր մոտ 50 զոհվածի մասին։ Բայց ավելի ուշ պարզվել է, որ մահացածներն ավելի քան 100-ն են։ Զոհերի մասին տեղեկացրել են The Irrawaddy-ն եւ Radio Free Asia-ն, ինչպես նաեւ BBC Burmese-ը։
Կանտբալու բնակավայրի Պա Զի Ջի գյուղը գտնվում է Սագաինտ մեծ շրջանում, որը սահմանակցում է Մյանմայի մեծությամբ երկրորդ քաղաք Մանդալայի հետ եւ որն արդեն մի քանի ամիս հեղաշրջման դեմ դիմադրության օջախ է հանդիսանում։
Մյանմայի զինվորականները հայտարարել են, որ մահասփյուռ հարձակում են գործել գյուղական ժողովի դեմ, որը կազմակերպել են հակառակորդ ապստամբները, ավելացնելով, որ եթե խաղաղ բնակիչներ են սպանվել, ապա միայն այն պատճառով, որ նրանց ստիպել են օգնել «ահաբեկիչներին»։
Պաշտպանության ժողովրդական ուժերի (ՊԺՈւ) անդամներից մեկը տեղեկացրել է, որ աշխարհազորը խունտայի դեմ բացել է Պա Զի Ջիի տեղի գրասենյակը, երբ ռազմական ինքնաթիռները կրակ են բացել։
«Առայժմ զոհերի ստույգ թիվը հայտնի չէ։ Մենք դեռ չենք կարող հանել բոլոր մարմինները»,- ասել է ՊԺՈւ-ի անդամը, որը հրաժարվել է նշել ազգանունը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...