Նավալնին 13-րդ անգամ ուղարկվել է տուգանային մեկուսարան, նրա առողջական վիճակը վատացել է
Ալեքսեյ Նավալնին, որը բանտարկված է Վլադիմիրի մարզի թիվ 6 գաղութում, երեքշաբթի սոցցանցերում տեղեկացրել է, որ իրեն նորից տեղափոխել են տուգանային մեկուսարանի առանձնախուց եւ ստիպել դիմանալ «արտակարգ դժոխային» պայմաններին։
Նավալնին տուգանային մեկուսարանից դուրս էր եկել ուրբաթ՝ ապրիլի 7-ին եւ արդեն երկուշաբթի նորից հետ էր ուղարկվել այն բանից հետո, երբ նրա կողմնակիցները հրապարակել էին Պատիժների կատարման դաշնային ծառայությունում (ՊԿԴԾ) ֆինանսական խարդախությունների մասին հետաքննությունը բանտարկյալների ուտելիքի համար կաղամբ գնելու օրինակով։
Այս առիթով Նավալնին գրել է. «Ինքներդ տեսեք։ Կաղամբի մեծածախ գինն ամռանը մեկ կիլոգրամը 6 ռուբլի էր (ցածր գնով)։ Նույն պահին ՊԿԴԾ-ն այն գնում է 27 ռուբլի 50 կոպեկով՝ աներեւակայելի քանակությամբ։ Երկրում 400 հազար բանտարկյալ կա, եւ կաղամբը նրանց հիմնական կերակուրն է։ Մյուս բոլոր մթերքները գնվում են մոտավորապես նույն կերպ։ Այնտեղ մտնում են բոլորը՝ ՊԿԴԾ-ի ղեկավար Գոստեւից, որը ճշտակատարությամբ չի նկատում խելքից դուրս գները, մինչեւ գաղութների ղեկավարություն»։
«Ոսկե կաղամբի» մասին հետաքննության հրապարակումից հետո Նավալնին նորից ուղարկվեց տուգանային մեկուսարան։
«Ինձ հենց հաջորդ օրը փակեցին տուգանային մեկուսարանում, անմիջապես սկսեցին «աշխատանքային խուց» սարքել, փոխեցին օրվա դասավորությունը՝ այն դժոխայինից սուպերդժոխային դարձնելով»,- գրել է Նավալնին։
Այս պայմանները Նավալնին նկարագրել է հետեւյալ կերպ. «Ընդ որում՝ ինձ համար միաժամանակ սահմանափակեցին սնունդ գնելը (մեզ մոտ հիմա նոր կանոններ են), զբոսանքները նշանակեցին առավոտյան ժամը 7-ին (կարեւոր է, որովհետեւ ցերեկը զբոսնելիս կարելի է մի փոքր արեւի տակ կանգնել, եթե բախտդ բերի), գրեթե ամբողջությամբ հանեցին նամակ գրելու ժամանակը, հետն էլ ինձ համար անհատական կարի արտադրամաս կազմակերպեցին։ Հարեւան խուցը վերածեցին «աշխատանքայինի», այսինքն՝ այնտեղ կարի մեքենա տեղադրեցին։ Հեշտ չէ նստել հեղձուցիչ խցում ու հետն էլ՝ կարել այնտեղ»։
Արդեն 13-րդ անգամ է Նավալնին հայտնվում տուգանային մեկուսարանում։
Փաստաբան Վադիմ Կոբզեւը Թվիթերում գրել է, որ Նավալնու ինքնազգացողությունը կտրուկ վատացել է ապրիլի 7-ին, նրա համար շտապօգնություն են կանչել. «Նավալնին, իհարկե, ուրախ ու կենսախինդ գրառումներ է կատարում, բայց դրանցում չի գրի այն մասին, որ ուրբաթ լույս շաբաթ օրվա գիշերը նրա խուց է եկել շտապօգնություն՝ հերթական տուգանային մեկուսարանից հետո սրված ստամոքսի հիվանդության պատճառով։ Անհայտ հիվանդություն, որից նրան ոչ ոք չի բուժում»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...