Գիտնականներն ԱՄՆ-ում հայտնաբերել են անհետացած կեռատամ կատվի գանգ
Գիտնականներն ԱՄՆ-ում՝ Այովա նահանգի հարավ-արեւմուտքում, հայտնաբերել են անհետացած կեռատամ կատվի գանգ։ Հնարավոր է, որ այն եղել է այդ տեսակի վերջին ներկայացուցիչներից մեկը։
Ռադիոածխածնային թվագրությունը ցույց է տալիս, որ արու կատուն սատկել է սառցե դարաշրջանի վերջին 13 605-13 460 տարի առաջ, որից հետո թաղվել է Արեւելյան Նիշնաբոտնա գետում, ասում է Այովայի հնագիտության դոցենտ եւ կենդանիների ոսկորների փորձագետ Մեթյու Հիլը:
Հիլը վերլուծել է նմուշը Միսուրիի Հյուսիսարեւմտյան համալսարանի կենսաբանության վաստակավոր պրոֆեսոր Դեւիդ Իսթերլայի հետ միասին: Նրանց ուսումնասիրությունը վերջերս հրապարակվել է Quaternary Science Reviews ամսագրում:
Կեռատամ կատվի քարացած մնացորդները գտնելու հնարավորությունը փոքր է, եւ դրանք Փեյջ կոմսությունում գտնելը անհավանական հազվադեպ երեւույթ է, ասում է Հիլը։
Կենդանին սատկելու պահին եղել է մոտ 2-3 տարեկան եւ կշռել ավելի քան 500 ֆունտ, ցույց են տալիս գանգի տվյալները: Ըստ համալսարանի տվյալների՝ սա ենթադրում է, որ կեռատամ կատուն պոտենցիալ շատ ավելի մեծ էր, քան Հարավային Կալիֆոռնիայում հայտնաբերված կատուների մեծ մասը:
Հիլլը եւ Իսթերլան կարծում են, որ Այովայի հարավ-արեւմուտքն այդ ժամանակահատվածում եղել է ծառածածկ տարածք եւ ինչ-որ չափով հիշեցրել է ժամանակակից կենտրոնական Կանադան։
Թե ինչպես է սատկել կեռատամ կատուն, դեռ պարզ չէ, բայց գանգի վրա կոտրված ժանիքը կարող է որպես հուշում ծառայել, կարծում են հետազոտողները: Գիտնականները ենթադրում են, որ որսը լրջորեն վնասել է կենդանուն, ինչը, ի վերջո, հանգեցրել է նրա մահվան:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...