Սպիտակ տունը կոչ է արել ԱՄՆ-ի քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը
ԱՄՆ-ի վարչակազմը Ռուսաստանի Դաշնությունում The Wall Street Journal (WSJ) թերթի թղթակից Էվան Գերշկովիչին ձերբակալելուց հետո կոչ է արել համաքաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը։
«Մեզ խորապես անհանգստացնում են այն մտահոգիչ հաղորդումները, որ ԱՄՆ քաղաքացի Էվան Գերշկովիչը ձերբակալվել է Ռուսաստանում: Ամերիկայի քաղաքացիների թիրախավորումը ՌԴ կառավարության կողմից անընդունելի է: Մենք խստագույնս դատապարտում ենք պարոն Գերշկովիչի ձերբակալությունը», – հայտարարել է Կարին Ժան Պիեռը:
Նա հավելել է, որ Վաշինգտոնը նաև դատապարտում է Ռուսաստանի կառավարության կողմից լրագրողների և մամուլի ազատության շարունակական ճնշումները: «Ուզում եմ խստորեն կրկնել, որ ամերիկացիները պետք է հետևեն ԱՄՆ կառավարության նախազգուշացմանը՝ չուղևորվել Ռուսաստան: ԱՄՆ այն քաղաքացիները, որոնք բնակվում են Ռուսաստանում կամ ճանապարհորդում են այնտեղ, պետք է անհապաղ հեռանան, ինչպես շարունակում է խորհուրդ տալ պետքարտուղարությունը», – եզրափակել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) Եկատերինբուրգում ձերբակալել է The Wall Street Journal ամերիկյան թերթի լրագրող Էվան Գերշկովիչին: Ըստ գերատեսչության՝ Գերշկովիչը ԱՄՆ-ի հանձնարարությամբ «զբաղվել է ռուսական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններից մեկի մասին հավաքելով տեղեկություններ, որոնք պետական գաղտնիք են հանդիսանում»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...