Ճապոնիան արգելել է Ռուսաստան մատակարարել ինքնաթիռներ եւ շինարարական տեխնիկա
Ճապոնիան շինարարական տեխնիկայի (հիդրավլիկ էքսկավատորներ եւ բուլդոզերներ), ավիացիոն եւ նավերի շարժիչների, նավիգացիայի էլեկտրոնային սարքավորումների, թռիչքային ռացիաների, թռչող եւ տիեզերական սարքերի եւ դրանց դետալների, անօդաչուների, օպտիկական սարքավորումների, ֆոտոտեխնիկայի Ռուսաստան արտահանման արգելք է մտցնում. ցուցակը տեղադրել է Ճապոնիայի էկոնոմիկայի նախարարությունը։
«Ուկրաինայի շուրջ միջազգային իրադրության հետ կապված՝ մեր երկիրը որպես այդ խնդրի լուծման եւ խաղաղության հաստատման ավանդ՝ փետրվարի 28-ին որոշում է ընդունել արգելք մտցնել այն ապրանքների արտահանման վրա, որոնք ամրապնդում են Ռուսաստանի արդյունաբերական բազան, դրա համապատասխան՝ այսօր մտցվել են մասնակի փոփոխություններ արտահանական արտաքին առեւտրի մասին հրամանագրում։ Միջոցները կսկսեն գործել ապրիլի 7-ից»,- նշվել է նախարարության կայքում։
Արգելվել են, օրինակ, այնպիսի թռչող սարքերը, ինչպիսին են օդապարիկները, պլաներները, դելտապլանները, ուղղաթիռները, ինքնաթիռները եւ դրանց դետալները, ինչպես նաեւ տիեզերական սարքերը եւ կրող հրթիռները։ Խաղալիքներ բաժնում նշված են եռանիվ հեծանիվները, սկուտերները, ոտնակով մեքենա-խաղալիքները, տիկնիկների սայլակները, տիկնիկները, մոդելավորման հավաքածուները։
Արգելվում է նաեւ պողպատի եւ դրանից պատրաստված իրերի, ալյումինիումի եւ դրանց պատրաստված իրերի, գոլորշու կաթսաների եւ դրանց դետալների, դարբնոցային սարքավորումների, գեներատորների, տրանսպորտային սարքավորումների եւ դրանց դետալների, օպտիկամանրաթելային մալուխի, չափիչ սարքերի, անալիզների սարքերի, ճշգրիտ սարքերի եւ դրանց դետալների, հեռադիտակների, աերոֆոտոլուսանկարահանման ֆոտոսարքավորումների, խաղալիքների արտահանումը։
Փաստաթղթերը, որոնք վերաբերում են արտահանական պատժամիջոցներին, կազմում են 35 էջ։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ