Մոլագարը սպանել է մի կնոջ, այնուհետեւ բենզասղոցով 231 մասի բաժանել
2022 թվականի փետրվարի 5-ին Դանիայի Օլբորգ քաղաքից 22-ամյա բուժքույր Միա Սթեւնը որոշել է շրջել տեղական ակումբներով։ Ըստ երեւույթին, նա շատ է խմել եւ վաղ առավոտյան նստել է տեղի 37-ամյա բնակչի մեքենան. նա առաջարկել է կնոջն իր ֆուրգոնով տուն տանել։
Հաջորդ օրը Միայի հարազատները դիմել են ոստիկանություն՝ աղջիկն այդպես էլ տուն չի վերադարձել։ Այս մասին հայտնում է BILD-ը։ Հետաքննության վարկածով՝ մեքենայի վարորդը բռնաբարել է նրան, այնուհետեւ 231 կտորների բաժանել։ Ոստիկաններն արագորեն հայտնաբերել են կասկածյալին տեսախցիկների միջոցով. պարզվել է, որ նա նույն մեքենայի վարորդն է, որը վերցրել է Միային։
Նա 37 տարեկան է, Օլբորգում լավ արհեստավորի համբավ ունի՝ երկու անգամ մրցանակներ է ստացել Դանիայի արհեստագործական պալատից։ Հետաքննությունը կարծում է, որ տղամարդը բռնաբարել է Սթեւնին, խեղդամահ արել նրան, իսկ հետո բենզասղոցով կտրատել մարմինը։ Նա ցանկացել է բազմաթիվ կտորները լուծել խողովակներ մաքրող նյութի մեջ, բայց չի հաջողվել, որից հետո դրանք թաղել է անտառային տարածքում։
Դատապարտյալի աթոռին հայտնված 37-ամյա տղամարդը խոստովանել է, որ մասնատել է մարմինը, մինչդեռ պնդել է, որ ինքը անմիջական առնչություն չի ունեցել Սթեւնի սպանությանը։ Դատարանում պարզվել է, որ կասկածյալն արդեն ունեցել է օրենքի հետ կապված խնդիրներ՝ այսպես՝ 2005-ին նա պատուհանից հետեւել է 16-ամյա մի աղջկա, իսկ 2009-ին կտրել է նախկին ընկերուհու մեքենայի արգելակման գծերը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...