Եվրոպայի խորհրդում հայտարարել են, որ հաճախակիացել են փախստականներին բռնության ենթարկելու դեպքերը
Եվրոպայի խորհրդում հայտարարել են, որ հաճախակիացել են փախստականներին բռնության ենթարկելու դեպքերը։ Զեկույցը հայտնվել է ԵՄ երկրների՝ սահմանային վերահսկողությունը խստացնելու ձգտման ֆոնին, գրում է The Guardian-ը:
Կոմիտեի տվյալներով՝ Եվրոպայի տարբեր երկրներում ապաստան հայցողները ոստիկանների եւ սահմանապահների կողմից ծեծի են ենթարկվել ձեռքերով, մահակներով, փայտերով, ճյուղերով եւ այլ առարկաներով: Փախստականները ենթարկվել են ճնշումների, արտաքսվել եվրոպական պետություններից, ինչպես ցամաքով, այնպես էլ ծովով, առանց ապաստանի միջնորդությունների քննարկման։ Իրավապաշտպանների կարծիքով՝ ուժայինները ռետինե փամփուշտներով կրակել են մարդկանց վրա, կապած ձեռքերով որոշ օտարերկրացիների հրել են դեպի գետը եւ ստիպել նրանց ամբողջովին մերկ հատել սահմանը:
Զեկույցում որեւէ կոնկրետ երկիր չի հիշատակվում, տվյալները ստացվել են Հունաստանի, Թուրքիայի, Հունգարիայի, Իսպանիայի, Մալթայի եւ Իտալիայի միգրացիոն քաղաքականության գնահատման ժամանակ: Ստացված եզրակացությունները կտրուկ հակադրվում են եվրոպական շատ կառավարությունների պաշտոնական դիրքորոշմանը, ըստ որի՝ նրանք չեն հրաժարվում ապաստան տրամադրել առանց օրինական հիմքերի:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...