ԱՄՆ-ից հեղուկ բնական գազի արտահանումը ԵՄ 2022 թվականին աճել է 2,5 անգամ
ԱՄՆ-ից հեղուկ բնական գազի արտահանումը Եվրոպա 2022 թվականին աճել է 2,5 անգամ՝ մինչեւ 117,4 մլն խմ։ Այս մասին նշվում է երեքշաբթի՝ մարտի 21-ին, Սպիտակ տան տնտեսական խորհրդատուների խորհրդի հրապարակված զեկույցում։
Անցյալ տարի ԱՄՆ-ն Եվրոպա է արտահանել 47,8 մլն խմ հեղուկ գազ, իսկ կտրուկ աճը պայմանավորված է Ռուսաստանի ներխուժմամբ Ուկրաինա, գրում են զեկույցի հեղինակները։
«ԱՄՆ-ից հեղուկ բնական գազի եւ չմշակված նավթի արտահանումը զգալիորեն աճել է 2021 թվականի առանց այն էլ բարձր մակարդակի համեմատ։ Ինչ վերաբերում է հեղուկ բնական գազին, ԱՄՆ-ի արտահանումը նույնպես կտրուկ տեղափոխվել է եվրոպական երկրներ, քանի որ Ռուսաստանը կրճատել է խողովակաշարերով իր երբեմնի գերիշխող բնական գազի մատակարարումները»,-նշվում է զեկույցում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով