Ճապոնիայի վարչապետը չհայտարարված այցով մեկնել է Կիև
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան այցով մեկնել է Ուկրաինա: G7-ում նախագահող Ճապոնիայի ղեկավարը Մեծ յոթնյակի միակ երկրի ղեկավարն է, որ մինչ այժմ չի այցելել Կիև։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կիսիդայի այցը ТАСС-ի հետ զրույցում հաստատել են երկրի արտգործնախարարությունում։ NHK հեռուստաալիքն ավելի վաղ ցուցադրել էր կադրեր, թե ինչպես է Ճապոնիայի կառավարության ղեկավարը գնացք նստում լեհ-ուկրաինական սահմանին գտնվող Պշեմիսլ քաղաքի երկաթուղային կայարանում:
Գնացքն Ուկրաինայի ուղղությամբ մեկնել է տեղական ժամանակով մոտավորապես 01:30-ին (Երևանի ժամանակով 04:30-ին): Ուղևորությունը տևում է մոտ 10 ժամ: Ճապոնական լրատվամիջոցների աղբյուրների տվյալներով՝ գնացքն արդեն հատել է երկու երկրների սահմանը։ Կիևում Ճապոնիայի վարչապետը կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Այցը նախապատրաստվել է տեղեկատվական անվտանգության միջոցառումներին համապատասխան. Տոկիոն, հակառակ ընդունված ընթացակարգի, չի հայտարարել ուղևորության մասին։
Կիսիդան չարթերային չվերթով Լեհաստան է ժամանել Հնդկաստանից, որտեղ գտնվում էր պաշտոնական այցով։ Ճապոնիան 2023 թվականին նախագահում է G7-ում և կազմակերպության գագաթնաժողովը կանցկացնի Հիրոսիմայում: Ինչպես հայտարարել Է Կիսիդան, նա մայիսին G7-ի գագաթնաժողովին կհրավիրի ութ երկրների՝ Հնդկաստանի, Ինդոնեզիայի, Ավստրալիայի, Հարավային Կորեայի, Կուկի կղզիների, Կոմորյան կղզիների, Բրազիլիայի և Վիետնամի ղեկավարներին:
Ուկրաինական կողմը «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովին Զելենսկիի մասնակցության վերաբերյալ ցանկություն է հայտնել, սակայն Կիսիդան և ճապոնացի այլ պաշտոնատար անձինք նշել են, որ այդ հարցի շուրջ որոշումներ չեն կայացվել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով