Չեխական Skoda-ն զգուշացնում է ավտոմեքենաների արտանետումների նվազեցման օրենքի սարսափելի հետեւանքների մասին
Չեխական Skoda ավտոարտադրող ընկերությունը ստիպված կլինի կրճատել 3000 աշխատատեղ եւ աստիճանաբար հրաժարվել որոշ մոդելներից, եթե Euro 7-ի սխեման ներկայիս տեսքով իրագործվի, նախազգուշացրել է Skoda-ի խորհրդի անդամը կիրակի օրը տեղի ունեցած հեռուստաբանավեճի ժամանակ, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:
Առաջարկվող Եվրո 7 օրենքը, որի շուրջ ԵՄ երկրները եւ օրենսդիրները կսկսեն բանակցություններ վարել այս տարի, կխստացնեն ավտոմեքենաներից առողջության համար վնասակար աղտոտիչների, այդ թվում՝ ազոտի օքսիդների արտանետումների սահմանափակումները:
ԵՄ-ն ասում է, որ միջոցառման առողջապահական օգուտները շատ ավելի կգերազանցեն ծախսերը, սակայն որոշ ավտոարտադրողներ նախազգուշացրել են, որ այն չափազանց թանկ ծախսերով է պայմանավորված: Daimler Trucks-ի ղեկավար Մարտին Դաումը, օրինակ, մարտի 10-ին ասել էր, որ դա արդյունաբերության վրա «միլիարդներ» կարժենա։
«Եթե (Եվրո 7) հաստատվի այս ձեւով, ապա Skoda Auto-ի համար դա կնշանակի մեկ գործարանի փակում, քանի որ մենք կդադարեցնենք փոքր մոդելների՝ Fabia, Scala, Kamiq արտադրությունը, ինչը նշանակում է, որ 3000 աշխատատեղ կկրճատվի», - հեռուստաբանավեճի ժամանակ ասել է Volkswagen-ի մաս է կազմող Skoda-ի խորհրդի անդամ Մարտին Յանը:
Չեխիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Հունգարիայի եւ Սլովակիայի տրանսպորտի նախարարները երկուշաբթի օրը հանդիպել են՝ քննարկելու Եվրո 7-ի առաջարկը փոխելու իրենց ջանքերը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով