Գործարկվել է MidJourney V5 նեյրոցանցը. նկարներում պատկերված մարդիկ վերջապես ճիշտ քանակի մատներ կունենան
Midjourney նեյրոնային ցանցի նոր տարբերակը, որը կոչվում է V5, արդեն հասանելի է թեստավորման համար։ Մշակողները պնդում են, որ նեյրոնային ցանցի ստեղծած պատկերներն այժմ կունենան ավելի բարձր լուծաչափ, դինամիկ տիրույթն ավելի լայն կլինի, ինչպես նաև կլինի անհոդ հյուսվածքների աջակցություն։ Բայց ամենից շատ օգտատերերին գոհացրել է այն փաստը, որ նկարներում պատկերված մարդիկ արդեն հինգ մատ ունեն իրենց ձեռքին։
Նեյրոցանցի նախորդ տարբերակները մեկ ձեռքի վրա հաճախ վեց մատ էին գեներացնում, իսկ դրանց ձևը շատ հաճախ տարօրինակ էր: Այժմ պատկերներում մատներն ավելի լավ մշակված են և ավելի «նորմալ» տեսք ունեն։
Մշակողները խոստացել են նաև, որ նեյրոնային ցանցի նոր տարբերակում կբարելավվեն նաև դեմքերը և աչքերը։ Պատկերները հիմնականում կունենան ավելի շատ դետալիզացիա, իսկ դրանց ստեղծման համար ավելի քիչ ժամանակ կպահանջվի:
Midjourney V5-ը մինչև 1024 x 1024 պիքսել լուծաչափով պատկերներ կստեղծի, մինչդեռ նախորդ տարբերակը սահմանափակված էր 512 x 512 պիքսելով: Ապագայում, ինչպես և սպասվում էր, նեյրոնային ցանցը կկարողանա ստեղծել 2048 x 2048 լուծաչափով պատկերներ, սակայն դեռ հայտնի չէ, թե դա երբ կլինի։
Նշենք նաև, որ նեյրոնային ցանցի նոր տարբերակը նախնական փուլում օգտատիրոջ ցույց կտա երկու պատկեր, և օգտատերը հնարավորություն կունենա ընտրել, թե որ ոճն է իրեն ավելի շատ դուր գալիս։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել