Անհրաժեշտ է միջազգային խաղաղապահների մեխանիզմ, որը կերաշխավորի ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը. Ռասմուսեն
Մեզ անհրաժեշտ է միջազգային խաղաղապահների մեխանիզմ, որը կերաշխավորի ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը: Առաջին ալիքի՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է «Ռասմուսեն Գլոբալ» կազմակերպության նախագահ, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը․
«Ես այստեղ եմ ՀՀ կառավարության հրավերով՝ օգնելու Հայաստանին ավելի ամուր կապեր ունենալ հատկապես ԵՄ և Արևմուտքի հետ։ Հայաստանը վստահելի ընկերների կարիք ունի և ես կփորձեմ օգնել ձեզ ստանալ այդ ընկերներին»,-ասաց նա։
Նրա խոսքով՝ Լաչինի միջանցքի շրջափակումն անմարդկային է և անօրինական։
«Հնարավորություն ունեցա խոսել մարդկանց հետ, ովքեր բնակվել են Լեռնային Ղարաբաղում։ Նրանցից մեկը բուժքույր Անուշն էր, ով ինձ պատմեց պարենի ու դեղորայքի պակասի մասին։ Շաբաթներ առաջ Արդարադատության միջազգային դատարանը որոշում կայացրեց, սա պարտադիր կատարման որոշում է։ Այս շրջափակումը միջազգային իրավունքի խախտում է։
Ուղերձ եմ հղում Իլհամի Ալիևին՝ անհապաղ դադարեցնել շրջափակումը։ Ես հավատում եմ, որ նախագահ Ալիևը չի ցանկանում դառնալ միջազգային ագրեսոր, ինչպես նախագահ Պուտինը։ Կխրախուսեի ԵՄ-ին առավելագույնի հասցնել իր ճնշումը Ալիևի վրա։ Քանի որ, ինչպես մենք գիտենք, ԵՄ-ն արդեն Ադրբեջանի էներգետիկ համագործակցություն ունի, դա կարող է գերազանց հարթակ լինել, որտեղ Ալիևին ասեն, որ դուք չեք կարող խախտել միջազգային իրավունքը և մնալ անպատիժ»,- ասաց նա։
Ռասմուսենը ասաց, որ նաև խրախուսում եմ ԵՄ-ին ավելացնել դիտորդական առաքելությունը Հայաստանում, համոզվելու համար, որ Ադրբեջանը կխուսափի Հայաստանի դեմ հետագա ագրեսիայից և համոզվել, որ խաղաղության պայմանագիրը արդար կլինի այն առումով, որ կերաշխավորի ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը։
«Մեզ անհրաժեշտ է միջազգային խաղաղապահների մեխանիզմ, որը կերաշխավորի ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը»,-ասել է Ռասմուսենը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել