Իտալացի նկարիչը բացահայտել է Լեոնարդո դա Վինչիի կովկասյան արմատները
Վերածննդի դարաշրջանի իտալացի վարպետ Լեոնարդո դա Վինչիի մայրը չերքեզ էր, պնդում է իտալացի գրող եւ գրականության պրոֆեսոր Կառլո Վեչչեն։ Այս մասին հայտնում է Avvenire թերթը։
Վեչչեն Ֆլորենցիայի պետական արխիվում կնոջ ազատվելու մասին փաստաթուղթ է հայտնաբերել, որը ստորագրվել է 1452 թվականի նոյեմբերին, Լեոնարդո դա Վինչիի ծնվելուց մոտավորապես 6 ամիս անց։ Նոտարական ակտում նշվում է, որ նա Յակոբ անունով չերքեզ իշխանի դուստրն է։ Փաստաթուղթը ստորագրել է նոտար Պյերո դա Վինչին՝ ապագա նկարչի հայրը։
Կատերինան, ըստ գիտնականի, Կովկասից բերվել է Վենետիկ՝ որպես ստրկուհի, այնուհետ հայտնվել Ֆլորենցիայում։ Տոսկանայում նա աշխատել է որպես ջուլհակուհի եւ վարձու կերակրող։ Վեչչեի հայտնագործությունը վկայում է, որ Լեոնարդոն նրա առաջնեկը չէր:
Կովկասցի իշխանուհու պատմությունը հեղինակը ներկայացրել է իր նոր գրքում, որը նա բնութագրել է որպես «վավերագրական ֆիքշն՝ հիմնված իրական դեպքերի վրա»։ Նա նշել է, որ հիմնվել է այլ գիտական փաստաթղթերի ու ուսումնասիրությունների վրա։
Վեչչեն աշխատում է որպես իտալական գրականության պրոֆեսոր նեապոլիտանական L'Orientale համալսարանում եւ համարվում է դա Վինչիի խոշոր մասնագետ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել