Բայդենն ամերիկացիներին կոչ է արել չկասկածել բանկերի անվտանգության հարցում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ամերիկյան բանկային համակարգում առկա խնդիրների վերաբերյալ իր ելույթի ժամանակ ասել է, որ պետության բանկային համակարգը մնում է անվտանգ։
«Ամերիկացիները կարող են վստահ լինել, որ բանկային համակարգը մնում է անվտանգ»,- ասել է նա երկուշաբթի օրը իր ելույթում, որի հեռարձակումը կատարել է Սպիտակ տունը։