Չինաստանում ցուցադրել են Haval նոր մեծ ամենագնացը
Չինաստանում իր նորամուտը կնշի Haval ընկերության նոր մեծ ամենագնացը, մոդելի նոր պատկերները հրապարակել է ՉԺՀ արդյունաբերության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, հաղորդում է autohome.com.cn պորտալը։
Հաղորդվում է, որ նորույթը վաճառքի կհանվի H5 կամ H5L ինդեքսով։ Ամենագնացի չափսերը կազմում են 5190x1905x1835 մմ, իսկ անվային բազան՝ 3140 մմ: Ուժային ագրեգատների գամման կներառի 2,0 լիտրանոց բենզինային տուրբոշարժիչ՝ 224 ձիաուժ հզորությամբ, եւ նույն ծավալի տուրբոդիզել, որի հզորությունը կազմում է 166 ձիաուժ:
Սրահում մեքենան հագեցած է «ճախրող» թվային պանելով եւ մուլտիմեդիա համակարգի էկրանով։ Նշվում է, որ ամենագնացը նախատեսված է 5 ուղեւորի համար։ Haval H5/H5-ի պրեմիերան սպասվում է այս տարվա գարնանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել