Արդյո՞ք այլմոլորակային կյանք կա
Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանի, ԱՄՆ-ի Հարվարդի և Չիկագոյի համալսարանների և Ցյուրիխի շվեյցարական բարձրագույն տեխնիկական դպրոցի (ETH Zürich) գիտնականները հայտարարել են, որ սկսում են այլմոլորակային կյանք փնտրելու նախաձեռնություն։ Այն ղեկավարում է շվեյցարացի աստղագետ, Նոբելյան մրցանակակիր Դիդիե Կելոն։
«Ես հավատում եմ, որ կյանքը ներկառուցված է տիեզերքի ֆիզիկայի օրենքներում,- ասել է Դիդիե Կելոն, որը 1995 թ․ հայտնաբերել է արևանման աստղի շուրջը պտտվող առաջին էկզոմոլորակը,- Մենք պատմական անսովոր պահ ենք ապրում. շատ տարբեր մոլորակների հայտնաբերումը փոխում է խաղի կանոնները։ Մենք հայտնաբերել ենք մոլորակային համակարգերի հսկայական բազմազանություն, որոնցից շատերը շատ են տարբերվում Արեգակնային համակարգից»:
Ինչպես տեղեկացնում է Financial Times-ը, 1990-ականների կեսերից աստղագետները հայտնաբերել են ավելի քան 5000 էկզոմոլորակ և կարծում են, որ միայն Ծիր Կաթին գալակտիկայում միլիարդավոր նման մոլորակներ կան:
Այլմոլորակային կյանք փնտրելու նախագծի անդամները մտադիր են օգտագործել նորագույն գիտական բոլոր գործիքներն ու հնարավորությունները, ներառյալ James Webb տիեզերական աստղադիտակը, ինչպես նաև առաջիկա առաքելությունները դեպի Մարս և Յուպիտերի արբանյակներ: Նրանք ակնկալում են գտնել այլմոլորակային կյանքի որևէ նշան, լինի դա պարզ մանրէներ, թե զարգացած քաղաքակրթություններ:
Քեմբրիջի համալսարանի կենսաբան Էմիլի Միտչելը կարծում է, որ պարզ կյանքը պետք է լայնորեն տարածված լինի մեր գալակտիկայում՝ հաշվի առնելով, թե մոտ 4 միլիարդ տարի առաջ երիտասարդ Երկրի վրա մանրէներն ինչ արագությամբ են հայտնվել։
«Քանի որ մենք սկսում ենք ուսումնասիրել այլ մոլորակներ, կենսաստորագրությունները կարող են պարզել, թե արդյոք կյանքի ծագումը և դրա էվոլյուցիան Երկրի վրա պարզապես երջանիկ պատահականություն է, թե տիեզերքի հիմնարար բնույթի մաս՝ իր բոլոր կենսաբանական և էկոլոգիական բարդություններով»,- ասել է նա:
Դիդյե Քելոն համաձայն է Էմիլի Միտչելի հետ առ այն, որ պարզ կյանքը, հավանաբար, ներթափանցում է տիեզերք: Այնուամենայնիվ, նրա համոզմամբ՝ բարձր տեխնոլոգիական քաղաքակրթությունները կարող են չափազանց հազվադեպ լինել, քանի որ քաղաքակրթությունը կուտակում է գիտելիքներ, որոնք հեշտացնում են հենց նույն քաղաքակրթությունը ոչնչացնելը։
NASA-ի Գոդարդի տիեզերական թռիչքների կենտրոնի աստղակենսաբան Հիզեր Գրեհեմը վստահ է, որ այլմոլորակային կյանքի բացահայտումը հիմնված չի լինի մեկ տվյալի վրա։ «Եթե մենք իսկապես հիանալի արդյունք ստանանք մարսագնացից կամ աստղադիտակից, մենք պետք է դա հաստատելու համար այլ ուղի փնտրենք: Մենք սկսել ենք կյանքի և կենսաստորագրության հայտնաբերման մասին մտածել որպես տվյալների հավաքակազմ, այլ ոչ թե առանձին տվյալների ֆրագմենտներ»,- ասել է նա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել