Անտարկտիդայի շուրջը սառցաշերտը կրճատվել է՝ հասնելով 1979 թվականից ի վեր ռեկորդային ցուցանիշի
Անտարկտիդայի շուրջը սառցաշերտը կրճատվել է՝ հասնելով 44 տարվա ընթացքում ռեկորդային ցածր մակարդակի, հայտնում է The Guardian-ը:
Արբանյակային տվյալների համաձայն՝ մայրցամաքի շուրջը սառույցների հալվելը շարունակվում է, եւ «մինչ փետրվարի 25-ը դրա մակերեւույթը կրճատվել է մինչեւ նոր ռեկորդային ցածր մակարդակ՝ 1,79 միլիոն քառակուսի կիլոմետր»,- ասվում է հոդվածում։ Այսպիսով, նախորդ ռեկորդը գերազանցվել է 136 000 քառակուսի կիլոմետրով, որը երկու անգամ մեծ է Թասմանիա կղզուց։
Փորձագետ Ուիլ Հոբսի խոսքով՝ Թասմանիայի ավստրալական համալսարանից, «մենք տեսնում ենք, որ սառույցը քչացել է»։ Սա շրջաբեւեռ իրադարձություն է»,- ասել է նա։
Հրատարակությունը հիշեցնում է, որ Անտարկտիդայի տարածաշրջանում է գտնվում Թուեյթս սառցադաշտը, որը հայտնի է որպես «ահեղ դատաստանի սառցադաշտ», եւ որի հալվելու դեպքում համաշխարհային ծովի մակարդակը կարող է բարձրանալ կես մետրով։ «Անտարկտիդան կարող է հեռու թվալ, բայց դրա շուրջ փոփոխությունները կարող են ազդել գլոբալ կլիմայի վրա»,- ասում է Ավստրալիայի Մոնաշ համալսարանի կլիմայագետ Արիան Պուրիչը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել