Մենք միջնորդ չենք, այլ գործընկեր. Մենք սա չենք անում Մոսկվայի հետ մրցելու համար. Փրայս
Մենք հետևում ենք մարտի 5-ին Լեռնային Ղարաբաղի ներսում տեղի ունեցած կրակոցների մասին տեղեկություններին, որոնց արդյունքում 5 մարդ է սպանվել: Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետական դեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքում Ադրբեջանի վերջին դիվերսիոն գործողություններին։
«Մենք հետևում ենք մարտի 5-ին Լեռնային Ղարաբաղի ներսում տեղի ունեցած կրակոցների մասին տեղեկություններին, որոնց արդյունքում 5 մարդ է սպանվել։ Ցավակցում ենք տուժածների ընտանիքներին։ Հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, և վեճերը լուծելու նպատակով ուժի գործադրումը երբևէ ընդունելի չէ։ Խաղաղության հասնելու միակ ճանապարհը բանակցությունների սեղանն է։ Կովկասի հարցերով ավագ խորհրդական Լուսի Բոնոն տարածաշրջանում է, որպեսզի ընդգծի առաջ գնալու միակ ուղին ուղիղ երկխոսության ու դիվանագիտության միջոցով»,-ասել է Փրայսը։
Նա շեշտել է, որ չեն պատրաստվում կողմերին հակադրել ինչ-որ միջնորդություններ, կողմերն իրենք պիտի որոշեն։
«Սա հենց կողմերի հարցն է, և մենք չենք պատրաստվում դեմ լինել միջնորդության որևէ այլ առաջարկի: Իրականում մենք միջնորդ չենք, այլ գործընկեր ենք երկու երկրների համար։ Կարծում եմ թե' խոսքով, թե' գործով մենք ցույց ենք տվել, որ կարող ենք մոտեցնել երկու երկրներին, ինչպես նաև մեր պատրաստակամությունը և ցանկությունը հավելյալ առաջընթաց արձանագրելու Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում»,-հայտարարել է Պետդեպի խոսնակն ու հավելել։
«Մենք սա չենք անում Մոսկվայի հետ մրցելու համար։ Մենք սա անում ենք համաձայնություն կայացնելու և երկու երկրների հարատև կոնֆլիկտը հանգուցալուծելու նպատակով։ Դժբախտաբար, կոնֆլիկտը շարունակում է կյանքեր խլել, ինչպես մարտի 5-ին։ Մեզ այստեղ հետաքրքրում է միայն խաղաղությունը և անվտանգությունը։ Դա նաև Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների շահերից է բխում»,– ասել է նա։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել