Կոլումբիան նախատեսում է տասնյակ «կոկաինային» գետաձիերի ուղարկել Հնդկաստան եւ Մեքսիկա
Կոլումբիան նախատեսում է իր տասնյակ «կոկաինային» գետաձիերին՝ թմրավաճառ Պաբլո Էսկոբարի անձնական գազանանոցի ժառանգներին, տեղափոխել նոր տներ Հնդկաստանում եւ Մեքսիկայում՝ փորձելով վերահսկել նրանց աճող պոպուլյացիան, հաղորդում է CNN-ը:
Ըստ Կոլումբիայի կառավարության, այժմ 130-160 գետաձի կա, եւ նրանք տարածվել են Էսկոբարի նախկին Hacienda Napoles ռանչոյի սահմաններից դուրս, որտեղ նրանց պոպուլյացիան բաղկացած է եղել ընդամենը մեկ արուից եւ երեք էգից:
Առաջին գետաձիերը էկզոտիկ կենդանիների հավաքածուի մի մասն են եղել, որոնք Էսկոբարը հավաքել է 1980-ականներին՝ Մեդելինից 250 կմ հեռավորության վրա գտնվող իր ռանչոյում: 1993 թվականին նրա մահից հետո իշխանությունները վերաբնակեցրել են մյուս կենդանիների մեծ մասին, բայց ոչ գետաձիերին, քանի որ նրանց չափազանց դժվար էր տեղափոխել:
Բայց այդ ժամանակից ի վեր դրանք արագորեն բազմացել են՝ տարածվելով Մագդալենա գետի ավազանի երկայնքով եւ այժմ բնապահպանական խնդիր են ներկայացնում եւ անհանգստացնում են մոտակա շրջանների բնակիչներին, ասում են իշխանությունները:
Nature ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ ասվում է, որ երկու տասնամյակի ընթացքում նրանց թիվը կարող է աճել մինչեւ 1500 արարածի։
Նախկինում իշխանությունները փորձել են վերահսկել նրանց պոպուլյացիան՝ ստերջացման եւ հակաբեղմնավորիչ տեգերի «կրակոցների» միջոցով։ Սակայն հակաբեղմնավորիչ միջոցները սահմանափակ հաջողություն են ունեցել:
Այժմ նախատեսվում է 70 գետաձի տեղափոխել Հնդկաստանի եւ Մեքսիկայի բնական արգելոցներ, Twitter-ի իր էջում գրել է Անտիոքիայի նահանգապետը, որտեղ գտնվում է Hacienda Napoles-ը:
Ընդհանուր առմամբ, նախատեսվում է տեղափոխել 70 գետաձի` արու եւ էգ, որոնցից 60-ը կուղարկվի Հնդկաստան, իսկ 10-ը` Մեքսիկա։
«Այս գործողության տեխնիկական տերմինը «տրանսլոկացիան» է»,- կոլումբիական Blu Radio ռադիոկայանին տված հարցազրույցում բացատրել է նահանգապետ Անիբալ Գավիրիան,- Քանի որ այն ներառում է գետաձիերի տեղափոխումը մի երկրից, որը նրանց բնական միջավայրը չէ, մյուսը, որը նույնպես նրանց բնական միջավայրը չէ»։
Նպատակն այն է, որ «դրանք առաքվեն երկրներ, որտեղ այդ հաստատությունները նրանց ընդունելու, ինչպես նաեւ նրանց պատշաճ կերպով տեղավորելու եւ վերարտադրությունը վերահսկելու հնարավորություն ունեն»,- ասել է Գավիրիան:
Գետաձիերին իրենց հայրենիք՝ Աֆրիկա ուղարկելը «չի դիտարկվում»,- հավելել է նա:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ