Փետրվարին ԱՄՆ նախագահը ենթարկվել է վիրահատության. հեռացրել են մաշկի ուռուցք. Սպիտակ տուն
Անցած ամիս բուժզննումից հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ենթարկվել է վիրահատության, հեռացվել է մաշկի ուռուցքը, տեղեկացրել է Սպիտակ տունը։
Քաղցկեղի բոլոր հյուսվածքները հեռացվել են, հետագա բուժման կարիք չկա, ասել է Բայդենի բժիշկը։
Նա ավելացրել է, որ Բայդենի մաշկաբանական զննումը կշարունակվի մշտական բուժսպասարկման շրջանակում։
80-ամյա նախագահը բժշկական զննում է անցել փետրվարին եւ, ինչպես հայտարարել է Սպիտակ տունը, համարվել է առողջ եւ «պիտանի աշխատանքի համար»։
Բայդենի բժիշկ Քեւին Օ՛Քոնորը հայտարարել է, որ ուռուցքը հեռացվել է փետրվարի 16-ին, Վաշինգտոնի մոտ գտնվող Ուոլթեր Ռիդի Ազգային ռազմաբժշկական կենտրոնում։ Նա նշել է, որ հետագա բուժում չի պահանջվում՝ ավելացնելով, որ բիոպսիայից հետո պարզվել է, որ կրծքի վիրահատված մասը «լավ է ապաքինվում»։
Սպիտակ տունը նշել է, որ քաղցկեղի հայտնաբերված տեսակը բեզալ բջջային կարցինոմա է, որը սովորաբար մետաստազներ չի ունենում։
Բեզալ բջջային եւ հարթ բջջային կարցինոման ԱՄՆ-ում մաշկի քաղցկեղի ամենատարածված տեսակներից են, վկայում են Հիվանդությունների վերահսկման եւ կանխման կենտրոնների (CDC) տվյալները։
Մաշկի քաղցկեղի հիմնադրամի տվյալներով՝ այն ամեն տարի ախտորոշվում է 3,6 մլն ամերիկացիների մոտ։ Քաղցկեղի այս տեսակը բուժելի է եւ նվազագույն վնաս է պատճառում, եթե բուժվի ժամանակին։
ԱՄՆ նախագահ ընտրվելուց առաջ Ջո Բայդենը մաշկի քաղցկեղային ուռուցքների հեռացման մի շարք վիրահատությունների է ենթարկվել։ Նրա 2021թ. բուժզննման ամփոփագրում բժի՛կ Օ՛Քոնորը գրել է, որ նախագահի ուռուցքները հեռացվել են, եւ «ներկա պահին չկան մաշկի քաղցկեղի կասկածներ առաջացնող հատվածներ»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել