Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի փոխխոսնակի գլխավորած պատվիրակությունն այցելել է Դիլիջան
Մարտի 1-ին Դիլիջան է այցելել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի փոխխոսնակ, պալատի բյուրոյի փոխնախագահ Ջունա Բերնարդի գլխավորած պատվիրակությունը:
Մարզպետարանից հայտնում են, որ պատվիրակությունը Հայաստան է ժամանել ԱԺ Հայաստան–Լյուքսեմբուրգ բարեկամական խմբի ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Սոնա Ղազարյանի նախաձեռնությամբ: Հանդիպմանը ներկա էին Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը, Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Իվ Կրուխտեն, ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը:
Հանդիպման ընթացքում Ջունա Բերնարդն ընգծեց, որ Հայաստանի հետ Լյուքսեմբուրգը շատ արդյունավետ աշխատանքային փորձ ունի, և Դիլիջանի մասին վերջին շրջանում հաճախ է լսել: Այդ է պատճառը, որ պատվիրակությունը որոշել է անպայման լինել Դիլիջանում և քաղաքային իշխանության հետ համագործակցություն սկսել:
Պատվիրակությունը եղել է Դիլիջանի թիվ 1 ավագ դպրոցում, որը 2006 թվականին հիմնանորոգվել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության և Պետանժի քաղաքային իշխանությունների կողմից, ապա «Դիլիջան մարզահամալիր» ՀՈԱԿ–ում, ինչպես նաև «Դիլիջանի երկրագիտական թանգարան–պատկերասրահում»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել