Կալիֆոռնիայում հզոր ձմեռային փոթորիկ է մոլեգնել. հնարավոր են ջրհեղեղներ
Շաբաթ օրը Կալիֆոռնիայում մոլեգնող հզոր ձմեռային փոթորիկը կարող է ջրհեղեղների հանգեցնել՝ ձնաբուքով եւ ձնահյուսով, գրում է The Associated Press-ը:
Նահանգի որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կարող է նվազել զրոյից ցածր, մինչդեռ Սան Ֆրանցիսկոյի կենտրոնում շաբաթ առավոտյան կարող է գրանցվել ռեկորդային ցածր ջերմաստիճան, հայտնում է Ազգային օդերեւութաբանական ծառայությունը: Կանխատեսվող ջերմաստիճանը 38 աստիճան է ըստ Ֆարենհայթի (3 աստիճան ըստ Ցելսիուսի)՝ 2009 թվականից ի վեր քաղաքում ամենացածր ջերմաստիճանը։
Ջրհեղեղների մասին նախազգուշացումներ են արվել Լոս Անջելեսի եւ Վենտուրայի շրջաններում՝ մոտ 6 միլիոն բնակչություն ունեցող տարածաշրջանում: Օդերեւութաբանական ծառայությունը հայտնել է, որ ուրբաթ երեկոյան Վենտուրա օկրուգում, որտեղ գրանցվել են մինչեւ 18 սանտիմետր տեղումներ, հեղեղումներ են տեղի ունեցել:
Լոս Անջելեսի օկրուգում, ըստ օդերեւութաբանների կանխատեսումների, կյանքին սպառնացող հեղեղումները հնարավոր են գետերի, առուների, քաղաքային շրջանների, մայրուղիների եւ անտառային հրդեհներից այրված տարածքների մոտ: Սպառնալիքի գոտում են հայտնվել Լոս Անջելեսի կենտրոնը, Հոլիվուդը, Բեվեռլի Հիլզը եւ բազմաթիվ արվարձաններ։
Անձրեւը, որը տեղում է ժամում մինչեւ մեկ դյույմ արագությամբ, առաջացրել է ջրհեղեղների կամ սողանքների մտավախություն։
Ավելի վաղ Միչիգանում ավելի քան կես միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրականության մի քանի օր անց այն բանից հետո, երբ տասնամյակների ընթացքում ամենաուժեղ ձմեռային փոթորիկներից մեկը համատարած անջատումների է հանգեցրել՝ տապալելով մոտ 3000 էլեկտրահաղորդման գծեր:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով