Նախաճաշը բաց թողնելը հանգեցնում է իմունիտետի թուլացման
Նախաճաշը բաց թողնելը ուղեղում ռեակցիա է առաջացնում, ինչը հանգեցնում է իմունիտետի աշխատունակության թուլացման։ Նման եզրակացության են եկել Մաունթ Սինայի բժշկական կենտրոնի Իկանի բժշկության դպրոցի գիտնականները։ Հետազոտությունը հրապարակվել է Immunity ամսագրում։
Հետազոտողները փորձ են կատարել մկների երկու խմբի վրա։ Մի խմբին սնունդ են տվել արթնանալուց անմիջապես հետո, իսկ մյուսին նախաճաշ չեն տվել։ Հետազոտողները երկու խմբերում էլ արյան նմուշներ են հավաքել արթնանալուց անմիջապես հետո, այնուհետեւ չորս եւ ութ ժամ անց:
Գիտնականները հստակ տարբերություն են նկատել արթնանալուց հետո հավաքված նմուշների մեջ: Մասնավորապես, գիտնականները տարբերություն են տեսել մոնոցիտների քանակի մեջ. չորս ժամ անց դրանց թիվը նվազել է 90 տոկոսով նախաճաշ բաց թողած մկների արյան մեջ: Այս իմունային բջիջները սպիտակ արյան բջիջների տեսակ են, որոնք արտադրվում են ոսկրածուծում:
Միեւնույն ժամանակ, ոսկրածուծում նոր բջիջների արտադրությունը նվազել է։ Մոնոցիտները սկսել են սխալ ծերանալ։ Վարակից պաշտպանվելու փոխարեն այս փոփոխված մոնոցիտները բորբոքում են առաջացրել՝ օրգանիզմն ավելի դիմացկուն դարձնելով վարակների նկատմամբ։
Կենսաբանները նաեւ հայտնաբերել են ուղեղի որոշակի տարածքներ, որոնք վերահսկում են մոնոցիտների արձագանքը ծոմ պահելու ժամանակ: Վերջին տարիներին բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տալիս ծոմ պահելու օգուտները (սահմանափակելով օրական մի քանի ժամ ուտելու ժամանակը) քաշի կորստի, շաքարախտի եւ այլ հիվանդությունների վերահսկման համար: Գիտնականների բացահայտումը կօգնի ավելի լավ հասկանալ սնվելու նման կողմնակի ազդեցությունները։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով