Գիտնականները վտանգավոր «հավերժական քիմիական նյութեր» են հայտանբերել ամբողջ աշխարհի կենդանիների արյան մեջ
Նախորդ հետազոտությունների մետաանալիզը ցույց է տվել, որ ամբողջ աշխարհում կենդանիների հարյուրավոր տեսակների արյունն աղտոտված է թունավոր «հավերժական քիմիական նյութերով»: Գիտնականները դրանք հայտնաբերել են կարիճների, պանդաների, Ամուրի վագրերի, կրիաների, ձիերի, շների եւ հարյուրավոր այլ կենդանիների մոտ:
Հետազոտողները հաշվարկել են ՊՖԱՍ-ի քանակը։ ՊՖԱՍ-ը քիմիական նյութեր են, որոնք հաճախ օգտագործվում են սպառողական ապրաքնների արտադրությունում։ Դրանք բնական ճանապարհով չեն քայքայվում եւ կապված են քաղցկեղի, լյարդի եւ այլ հիվանդությունների հետ։
«Վեց տասնամյակ է պահանջվել մարդկանց հետազոտությունների համար, որպեսզի իսկապես հասկանանք, թե ինչպես են այդ քիմիական նյութերն ազդում մեր կենսաբանության վրա, եւ ոչ մի պատճառ չկա ենթադրելու, որ նույն ազդեցությունները վայրի բնության մեջ չի լինում», - մեկնաբանում են գիտնականները:
Բարձր շարժունակություն ունեցող քիմիական նյութերը կուտակվում են եւ անընդհատ շրջանառվում շրջակա միջավայրում, քանի որ դրանք չեն քայքայվում եւ կարող են մթնոլորոտւմ մեծ տարածություններ անցնել։ Դրանք հայտնաբերվում են նույնիսկ Անտարկտիդայի պինգվինների մոտ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով