ԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան համատեղ վարժանքներ են սկսել՝ կիրառելով ռազմավարական ռմբակոծիչներ
ԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան սկսել են համատեղ օդային զորավարժություններ՝ ամերիկյան ռազմավարական ռմբակոծիչների կիրառմամբ՝ Հյուսիսային Կորեայի կողմից Hwaseong-15 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակման հաջորդ օրը, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
Հարավային Կորեայի միացյալ շտաբի պետը հայտարարել է, որ զորավարժությունները, որոնց ժամանակ հարավկորեական F-35A, F-15K եւ ամերիկյան F-16 կործանիչներն ուղեկցել են ամերիկյան B-1B ռմբակոծիչներին, ցույց են տվել դաշնակիցների «ճնշող» պաշտպանունակությունն ու պատրաստվածությունը:
«Զորավարժությունները ուժեղացրել են համակցված գործողության հնարավորությունները եւ վերահաստատել են Միացյալ Նահանգների ամուր նվիրվածությունը Կորեական թերակղզու պաշտպանությանը եւ ընդլայնված զսպման միջոցների իրականացմանը», - ասվում է հարավկորեական բանակի տարածած հայտարարության մեջ:
Ճապոնական Fuji News Network-ը հայտնել է, որ Ճապոնիան եւ ԱՄՆ-ը նույնպես, հավանաբար, նույն օրը համատեղ օդային զորավարժություններ կանցկացնեն:
Ավելի վաղ ԿԺԴՀ պետական լրատվամիջոցները հայտնել էին, որ երկիրը շաբաթ օրը «անսպասելի զորավարժություններ» է անցկացրել՝ որպես «թշնամական ուժերի դեմ մահացու միջուկային հակահարձակման կարողությունը անդիմադրելի դարձնելու իր ջանքերի փաստացի ապացույց»։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա