Սպիտակ տան նախկին բժիշկն ասել է, որ Բայդենի վարչակազմը թաքցնում է նրա առողջական վիճակի մասին տեղեկությունը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ Ռոնի Ջեքսոնը, ով Սպիտակ տան նախկին բժիշկն էր, Fox News-ին տված հարցազրույցում կոչ է արել դադարեցնել «թաքցնել» ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի առողջական վիճակի մասին տեղեկատվությունը։
Ավելի վաղ Բայդենը բուժզննում էր անցել, որի արդյունքում հայտարարվել էր, որ ԱՄՆ նախագահը առողջ է եւ ի վիճակի է կատարել գլխավոր հրամանատարի պարտականությունները։
«Ամերիկացիների մեծամասնությունը Բայդենի հոգեկան առողջությունը լիակատար հետընթացում է տեսնում, սակայն Սպիտակ տունը թափանցիկ չէ այն հարցում, թե ինչ է տեղի ունենում: Երեկ Բայդենի բժիշկ Քեւին Օ'Քոնորի կողմից հրապարակված գրավոր բժշկական զեկույցը լրացուցիչ հաստատում է, որ այս վարչակազմը անդրդվելի է ճշմարտությունը քողարկելու հարցում», - ասել է Ջեքսոնը:
Նա նաեւ վիճարկում էր այն փաստը, որ Բայդենի առողջության վերաբերյալ զեկույցում չի նշվում, որ նախագահը՝ «հոգեկան առողջության վատթարացման պայմաններում ճանաչողական թեստ է անցնում»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով