Գիտնականները բացատրել են, թե ինչու են որոշ մարդիկ կարծում, որ այլմոլորակայիններ են տեսել
Լոնդոնյան հոգեբանները նպատակ են դրել պարզել, թե ինչու են որոշ մարդիկ համոզված այլմոլորակայինների հետ շփումներն իրական են: Պարզվել է, որ բանն ընկալման եւ հոգեբանական բնութագրի առանձնահատկությունների մեջ է։
Նման ինքնախաբեության մեջ գլխավոր դերը, գիտնականների կարծիքով, խաղում է «շփվողների» նյարդային համակարգի բարձր հակվածությունը սխալ հիշողությունների նկատմամբ։ Բրիտանացի փորձագետներն իրենց մտքերով ու եզրակացություններով կիսվել են News Medical պորտալում։
Գիտնականների կազմակերպած փորձին մասնակցել է մարդկանց երկու խումբ։ Մեկում հավաքել են նրանց, ովքեր, իրենց իսկ հավաստիացումներով, այլմոլորակայինների հետ հանդիպելու կամ նույնիսկ «առեւանգման» փորձ են ունեցել։ Մյուսում եղել են սովորական մարդիկ, որոնք երբեք նման անոմալիաների չեն հանդիպել։
Հետազոտությունը ցույց է տվել, որ «շփվողների» առնվազն մի մասը քնի կաթվածի դեպքեր են ունեցել։ Սա մի վիճակ է, երբ մարդը չի կարող շարժվել, բայց լիովին հասկանում է, թե ինչ է կատարվում շուրջը։ Միայն այն, ինչ կատարվում է, հաճախ աղավաղվում է, քանի որ այս վիճակում հաճախ են առաջանում հալյուցինացիաներ՝ եւ՛ լսողական, եւ՛ տեսողական։
Բացի այդ, «շփում ապրած» նման պացիենտների հոգեբանական ֆոնը չափազանց զգացմունքային է եղել եւ անկայուն։ Անգամ առանց «հանդիպումների» հավատացել են տարբեր անոմալ երեւույթների, հաճախ երեւակայության բացահայտ հակում են ցուցաբերել։


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
Հայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններ...