«Լրտես-օդապարիկներ»՝ ԱՄՆ-ի և Կանադայի օդային տարածքո՞ւմ
Պենտագոնը պատմել է Միչիգանի օդային տարածքում օդապարիկի նմանվող կասկածելի օբյեկտի խոցման մանրամասները։
Նախօրեին Հուրոն լճի վրա չբացահայտված թռչող օբյեկտ (ՉԹՕ) է հայտնաբերվել: Ջո Բայդենի հրամանով այն խոցվել է F-16-ով։
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հավելել է, որ տվյալ օբյեկտը սպառնացել է թռիչքների անվտանգությանը։
Սա արդեն չորրորդ նման դեպքն է այս ամսվա ընթացքում։ Կասկածներ կան, որ դրանք կարող են ուղարկված լինել Չինաստանի կողմից՝ լրտեսական նպատակներով։
Ի դեպ, ավելի վաղ նման օբյեկտ խոցվել էր նաև Կանադայում՝ վարչապետ Ջասթին Թրյուդոյի հրահանգով։ Ավելի ուշ, Կանադայի իշխանությունները որոշել են փակել Օնտարիո նահանգի շրջաններից մեկի օդային տարածքը՝ հակաօդային գործողության համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Մանրամասներ դեռ չեն հաղորդվում։ Օնտարիո նահանգը սահմանակից է ԱՄՆ-ին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով