Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Վերլուծական

Առաջին քայլը մեծ փոփոխությունների ճանապարհին

Վաղուց արդեն կառավարող կուսակցությունը չի կարողանում կառավարել այնպես, ինչպես նախկինում, եւ ժողովուրդն էլ չեն ցանկանում ապրել այնպես, ինչպես հիմա: Սա նշանակում է, որ Հայաստանին օդի եւ ջրի նման փոփոխություններ են պետք:

Անչափ կարեւոր է, որ այդ փոփոխությունները լինեն առանց ցնցումների եւ ընտրությունների ճանապարհով: Արցախի խնդիր, ռազմաճակատի գծում լարվածություն եւ հարյուրավոր մարտահրավերների բախվող երկիրն իրավունք չունի կորցնել ընտրությունների միջոցով իշխանություն ձեւավորելու հնարավորությունը:

Ցավոք, կառավարող կուսակցությունը կամ այս կուսակցության որոշ ներկայացուցիչներ, ոտնատակ տալով առկա խնդիրները, փորձում են անել այնպես, ինչպես մինչ օրս եւ զանազան խորամանկություններով պահպանել իշխանությունը:

Ընդգծենք, որ մի երկիր, որտեղից միայն վերջին երկու տարում հեռացել է ավելի քան 90 հազար մարդ, իրավունք չունի դիմել հերթական ընտրակեղծիքներին: Իսկապես սթափվելու ժամանակն է, չնայած, մենք դեռ մի բան էլ ուշացել ենք:

Բարեբախտաբար, մեր կողքին դեռ կան առողջ քաղաքական գործիչներ, ուժեր, որոնք գիտակցում են իրավիճակի ամբողջ լրջությունը եւ մի կողմ դնելով երկրորդական տարաձայնությունները, համաձայնել են ջանքերը մեկտեղել հանուն Հայաստանի զարգացման եւ առաջընթացի:

Րաֆֆի Հովհաննիսյանը, Վարդան Օսկանյանը եւ Սեյրան Օհանյանը ցույց տվեցին, որ ոչ միայն քաղաքական, այլ նաեւ պետական գործիչներ են, որոնք պետության, ազգի շահը վեր են դասում նեղ անձնականից:

Նրանցից յուրաքանչյուրը հեշտությամբ կարող էր լեզու գտնել կառավարող ուժի հետ, տեղավորվել տաքուկ մի տեղ եւ անտարբեր մնալ երկրի հոգսերի նկատմամբ, բայց նրանք իրենց վրա մեծ պատասխանատվություն վերցրին եւ արեցին առաջին քայլը փոփոխությունների մեծ ճանապարհին:

Բնականաբար, ոմանք ուղղորդված, ոմանք առանց երկար մտածելու սկսելու են տարաբնույթ մեղադրանքներ ներկայացնել այս գործիչներին, հիշեցնելով անգամ, թե նրանք դպրոցում ինչ չարություն են արել, լավ ֆուտբոլ չեն խաղացել կամ կինոթատրոնում մի անգամ աղմուկ են բարձրացրել:

Հավատացեք, հիմա մեր երկիրն այն վիճակում եւ փուլում չէ, որ կենտրոնանանք այս մեղադրանքների վրա: Եւ նույնիսկ ժամանակը չէ, որ պատասխանենք իշխանությունների հրահանգով «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի դեմ ելույթ ունեցող այս կամ այն քաղաքական գործչին կամ քաղաքագետին: Հիմա այս երկիրը փոսից հանելու ժամանակն է:

Առաջին քայլն արվել է: Մնացել են մյուսները: Եւ այստեղ հսկայական նշանակություն ունի ժողովրդի դիրքորոշումը եւ կամքը: Ընդամենը պետք է մերժել առաջարկվող ընտրակաշառքը, ընդամենը պետք է հավատալ, որ ինչպես վրացիները կարողացան փոխել իրենց կյանքը, այնպես էլ մենք կարող ենք ուժեղ եւ զարգացող երկիր ունենալ: 

Գագիկ Մարտիրոսյան