Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել դադարեցնել պատերազմն Ուկրաինայում եւ այլ հակամարտությունները
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրակի օրը իր սուրբծննդյան ուղերձում կոչ է արել դադարեցնել պատերազմն Ուկրաինայում եւ այլ հակամարտությունները՝ ասելով, որ աշխարհը տառապում է «խաղաղության ցանկությունից»:
Նա մարդկանց հորդորել է նաեւ «տոնական փայլքից» այն կողմ նայել եւ օգնել անօթեւաններին, ներգաղթյալներին, փախստականներին եւ աղքատներին. «Եկեք նայենք բոլոր այն երեխաների դեմքերին, ովքեր խաղաղության են տենչում ամբողջ աշխարհում»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Սուրբ Պետրոս տաճարի կենտրոնական պատշգամբից։ «Եկեք նայենք նաեւ մեր ուկրաինացի եղբայրների եւ քույրերի դեմքերին, ովքեր այս Սուրբ Ծնունդը ապրում են մթության եւ ցրտի մեջ, իրենց տներից հեռու՝ տասնամսյա պատերազմի հետեւանքով առաջացած ավերածությունների պատճառով», - նշել է Պապը:
Նրա խոսքերով, ուկրաինական հակամարտությունը չպետք է նվազեցնի մտահոգություններն այն մարդկանց մասին, ում կյանքը ավերվել է այլ հակամարտությունների կամ հումանիտար ճգնաժամերի պատճառով՝ նշելով, ի թիվս այլոց, Սիրիան, Մյանմարը, Իրանը, Հայիթին եւ Աֆրիկայի եղջյուրը շրջանը։
«Մեր ժամանակները խաղաղության ծանր ծարավ են ապրում…»,- ասել է նա:
Պապը կոչ է արել վերսկսել երկխոսությունը իսրայելցիների եւ պաղեստինցիների միջեւ Սուրբ երկրում՝ Հիսուսի ծննդավայրում:
Նա նշել է, որ, մինչ շատերը նստած են «սեղանի շուրջ», ահռելի քանակությամբ սնունդ է վատնվում, իսկ ռեսուրսները վատնվում են զինամթերքի վրա:
Նա կրկին դատապարտել է սննդամթերքի կիրառումը որպես զենք՝ ասելով, որ Ուկրաինայի պատերազմը միլիոնավոր մարդկանց սովի վտանգի առաջ է կանգնեցրել՝ նշելով Աֆղանստանն ու Աֆրիկայի եղջյուրը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել