Կրիպտոարժույթը` որպես ակտիվների դաս, գոյություն չունի խոշոր ինստիտուցիոնալ ներդրողների համար
Կրիպտոարժույթը՝ որպես ակտիվների դաս, գործնականում գոյություն չունի խոշոր ինստիտուցիոնալ ներդրողների մեծ մասի համար: Այս մասին հայտարարել է JPMorgan Asset Management-ի ինստիտուցիոնալ պորտֆելի ռազմավարության ղեկավար Ջարեդ Գրոսը՝ Bloomberg-ի «What Goes Up» փոդքաստում։
«Տատանողականությունը չափազանց բարձր է, ներքին եկամտաբերության բացակայությունը, որը դուք կարող եք մատնանշել, դա շատ դժվար է դարձնում»: Նախկինում որոշակի հույս կար, որ բիթքոինը կարող է դառնալ թվային ոսկու մոդել կամ ապահով ապաստարան, որը կարող է պաշտպանել գնաճից: Սակայն «անհրաժեշտ է ասել», որ դա իրականում տեղի չի ունեցել», - ասել է Գրոսը:
«Ինստիտուցիոնալ ներդրողների մեծ մասը, հավանաբար, հանգստացած է, որ նրանք չեն ցատկել այս շուկա եւ, հավանաբար, չեն պատրաստվում մոտ ապագայում նման բան անել»:
Կրիպտոարժույթների գները 2020 եւ 2021 թվականներին բարձրացել են՝ մասամբ այն բանի շնորհիվ, որ մի շարք ավանդական ֆինանսական խաղացողներ մուտք են գործել շուկա կամ գոնե արտահայտել են դրանց իրենց աջակցությունը: Սա կարեւոր իրադարձություն է կրիպտո էնտուզիաստների համար, ովքեր այս մոտեցումը ընկալել են որպես վստահելիություն՝ նորածին արդյունաբերության համար:
Սակայն թվային ակտիվները ծանր հարված են ստացել այս տարի, քանի որ Դաշնային պահուստը եւ աշխարհի այլ խոշոր կենտրոնական բանկերը բարձրացրել են տոկոսադրույքները՝ պատմական գնաճի դեմ պայքարելու համար:
Ամենամեծը համարվող Բիթքոյնը, կորցրել է իր արժեքի 60%-ը 2022 թվականին, մինչդեռ Ethereum-ն էժանացել է մոտ 70%-ով։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել