Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է երկիրը լքած ՌԴ քաղաքացիների համար հարկերը բարձրացնելու վերաբերյալ օրինագծի մշակման մասին
Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է երկիրը լքած ՌԴ քաղաքացիների համար հարկային դրույքաչափերը բարձրացնելու վերաբերյալ օրինագծի մշակման մասին։
«Ճիշտը Ռուսաստանի Դաշնությունից հեռացածների համար արտոնությունները չեղարկելն ու նրանց համար հարկային դրույքաչափերը բարձրացնելն է։ Այնպես որ, դա արդար կլինի»,- գրել է նա իր տելեգրամյան ալիքում։ Վոլոդինի խոսքով՝ «նա, ով հասկացել է, որ սխալվել է, արդեն վերադարձել է»։ Պետդումայի խոսնակը համոզված է, որ հասարակության ճնշող մեծամասնությունը չի աջակցում Ռուսաստանից հեռացածներին։
«Սակայն հեռացածները ոչ միայն հեռակա են աշխատում ռուսական ընկերություններում, այլեւ օգտվում են այն բոլոր արտոնություններից, որոնք նրանց հասնում են մեր երկրի օրենսդրությանը համապատասխան»,- ասել է նա։
Նոյեմբերի վերջին Ֆինանսների նախարարության ղեկավար Անտոն Սիլուանովն ասել էր, որ գերատեսչությունը հակված է պահպանել անձնական եկամտահարկը ՌԴ-ից մեկնած այն քաղաքացիների համար, ովքեր շարունակում են բիզնեսով զբաղվել կամ աշխատել արտասահմանից՝ 13-%ի մակարդակում, հիշեցնում է РБК -ն։
Միաժամանակ, հուլիսի վերջին Ֆինանսների նախարարությունն առաջարկել էր հարկ սահմանել արտերկիր մեկնած, սակայն Ռուսաստանից աշխատավարձ ստացող քաղաքացիների համար։ Այժմ, եթե աշխատողը մնում է Ռուսաստանի հարկային ռեզիդենտ, ապա նա պարտավոր է վճարել անձնական եկամտահարկ 13% (բարձր վարձատրվող աշխատողներ՝ 15%), եւ երբ նա դադարում է լինել հարկային ռեզիդենտ (դրա համար անհրաժեշտ է. արտերկրում մնալ տարեկան ավելի քան 183 օր), այս պարտավորությունը վերանում է։ Գերատեսչությունը ցանկանում է պարտադրել գործատուներին՝ հանել անձնական եկամտահարկը հեռահար աշխատողների համար: Այսպիսով, նման աշխատողները կենթարկվեն եկամտահարկի՝ 13% դրույքաչափով (15% տարեկան 5 միլիոն ռուբլին գերազանցող եկամտի մասով), քանի դեռ նրանք համարվում են Ռուսաստանի հարկային ռեզիդենտներ, եւ 30%՝ ոչ ռեզիդենտ դառնալուց հետո:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել