Ռոգոզինը Դոնեցկում վիրավորվել է ծննդյան օրը նշելու ժամանակ. բեկորը հեռացնել չի կարելի
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության բժիշկները օգնություն են ցուցաբերում «Ցարսկիե վոլկի» ռազմական խորհրդականների խմբի ղեկավար, «Ռոսկոսմոսի» նախկին տնօրեն Դմիտրի Ռոգոզինին եւ ռազմական խորհրդականների խմբի մասնակիցներին, որոնք նրա հետ միասին գնդակոծության տակ են հայտնվել Դոնեցկում։ Այս մասին լրագրողներին հինգշաբթի ասել է նրա օգնականը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«ԴԺՀ բժիշկներն անհրաժեշտ օգնություն են ցուցաբերում Դմիտրի Ռոգոզինին եւ ռազմական խորհրդականների խմբի՝ Դոնեցկում նրա հետ միասին գնդակոծության տակ հայտնված մասնագետներին։ Դմիտրի Ռոգոզինն իր վիճակը գնահատում է բավարար»,- ասել է Ռոգոզինի օգնականը։
Նրա խոսքով՝ այժմ «Ռոսկոսմոսի» նախկին ղեկավարին հերթական անգամ վիրակապում են։ «Ըստ բժիշկների եզրակացության, ականի բեկորը վնասել է նրա ողնաշարը եւ հեռացման ենթակա չէ։ Դմիտրի Ռոգոզինը հրաժարվում է իրեն Ռուսաստանի այլ շրջանների բուժհաստատություններ տեղափոխելուց, քանի դեռ չի կայունացել մյուս վիրավորների վիճակը»,- ավելացրել է նա։
Նշենք, որ Դոնեցկի «Շեշ-բեշ» ռեստորանային-հյուրանոցային համալիրին հարվածը հասցվել է այն ժամանակ, երբ «Ռոսկոսմոսի» նախկին ղեկավարն այնտեղ նշում էր իր ծննդյան օրը։
2022թ. նոյեմբերից Ռոգոզինը հատուկ ռազմական գոտում գլխավորում է «Ցարսկիե վոլկի» ռազմական խորհրդականների տեսչական խումբը։ Խումբը ռազմատեխնիկական օգնություն է ցուցաբերում ԴԺՀ եւ ԼԺՀ ստորաբաժանումներին։ Ինչպես տեղեկացրել է «Ռոսկոսմոսի» նախկին ղեկավարը, տեսչական խումբը կամավորական ստորաբաժանման դեր ունի։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել