Հիանալի նորություններ ունենք, որոնցով տուն եմ վերադառնում. Զելենսկին՝ Բայդենի հետ հանդիպումից հետո
Ուկրանիայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինա է վերադառնում լավ նորություններով, մասնավորապես՝ երկրի պաշտպանունակության ուժեղացման վերաբերյալ։
«Հստակ ըմբռնում ունենք, թե ինչպես են ուժեղացվելու մեր պաշտպանական կարողություններն առաջիկա ամիսներին։ Չեմ ուզում այսօր այդ մասին մանրամասն ասել, ես կարծում եմ՝ հասկանում եք, թե ինչու։ Բայց ես դրա համար շատ երախտապարտ եմ նախագահ Բայդենին»,- ասել է Զելենսկին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ համատեղ մամուլի ասուլիսում, տեղեկացրել է ՈւՆԻԱՆ-ը։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ այսօր իր բանակցությունների գլխավոր հարցն Ուկրաինայի ամրապնդումն է եղել։
«Դա հաջորդ տարին է։ Դա դեպի հաղթանակ մեր ընթացքն է՝ հանուն անկախության մղվող պատերազմում։ Մենք հիանալի նորություններ ունենք, որոնցով ես տուն եմ վերադառնում։ Նախագահ Բայդենն այսօր հայտարարել է Ուկրաինային մոտ 2 մլրդ դոլարի օգնության նոր փաթեթի մասին, եւ այդ փաթեթի ամենաուժեղ տարրը Patriot համալիրն է, այն, ինչն էապես կուժեղացնի մեր հակաօդային պաշտպանությունը։ Սա Ուկրաինայի համար կարեւոր քայլ է գործուն օդային վահանի ստեղծման գործում»,- նշել է Զելենսկին։
Նա ընդգծել է, որ Բայդենի հետ զրույցի շատ կարեւոր մասը վերաբերել է հետագա ռազմավարական քայլերի համակարգմանը։
«Մենք հանգամանալից խոսեցինք այն մասին, թե ինչ ենք սպասում հաջորդ տարի եւ ինչի ենք պատրաստվում։ Դա կարեւոր է բոլոր ուկրաինացիների համար»,- ասել է նախագահը։
Նրա խոսքով՝ քննարկվել է Ուկրաինայի ավերված ենթակառուցվածքի, առաջին հերթին՝ էներգետիկայի վերականգնումը, ինչպես նաեւ հետագա պատժամիջոցային եւ իրավաբանական ճնշումը Ռուսաստանի վրա։
«Այս պատերազմի 300 օրվա ընթացքում մենք սկսել ենք Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի փոխհարաբերությունների նոր փուլ, դուրս եկել իրական դաշնակցային հարաբերությունների մակարդակ, որը 100 տոկոսով լի է իրական բովանդակությամբ։ Ես այսօր դա զգացի իմ բոլոր հանդիպումներում, մեր բոլոր բանակցություններում»,- ընդգծել է Զելենսկին։
Նա շնորհակալություն է հայտնել ամերիկյան ժողովրդին եւ Բայդենին Ուկրաինային աջակցելու եւ ցուցաբերած ըմբռնման համար։ Զելենսկին նաեւ հույս է հայտնել, որ ԱՄՆ Կոնգրեսը կընդունի Ուկրաինայի համար մոտ 45 մլրդ դոլար ծավալով ֆինանսական աջակցության փաթեթը։


















































Ուկրաինան հրթիռների փոքր խմբաքանակ է ստացել Patriot համակարգերի համար. Զելենսկի
Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի
Զելենսկին Քիշնևի օդանավակայանում կանգառի ժամանակ հանդիպել է Թրամփի պատվիրակների հետ
Զելենսկին կոչ է արել աջակցել Հայաստանին
Զելենսկին խոստացել է, որ «Դրուժբա» նավթատարը մինչև ապրիլի վերջ կսկսի գործել
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել