ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կոչ են արել ապաշրջափակել Լաչինի միջանցքը
Հայաստանի Հանրապետության խնդրանքով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այսօր ժամը 24:00-ից քննարկում են Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը։
Ֆրանսիան կոչ է արել անհապաղ եւ անվերապահ ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչն անընդունելի է անվանել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ տրանսպորտային հաղորդակցույան արգելափակումը եւ կոչ է արել անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով տրանսպորտի երթեւեկությունը, այդ թվում՝ մարդասիրական բեռներինը։
Ռուսաստանն ակնկալում է, որ մոտ ապագայում Լաչինի միջանցքով տրանսպորտային միջոցների տեղաշարժը լիովին կվերականգնվի, ասել է ՌԴ ներկայացուցիչը։ Նա նշել է, որ Ռուսաստանը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը հնարավորինս արագ կարգավորելու համար։
Մեծ Բրիտանիան նաեւ կոչ է արել անհապաղ բացել Լաչինի միջանցքը։ ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը նշել է, որ այս միջանցքի մեկ շաբաթից ավելի փակումը կարող է ծանր հումանիտար հետեւանքներ ունենալ, հատկապես ձմռանը։
Բրազիլիայի ներկայացուցչի խոսքով, Լաչինի միջանցքով ճանապարհորդելու ցանկացած խոչընդոտ վտանգում է Լեռնային Ղարաբաղի բնակչությանը եւ սպառնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ գործընթացին։
Լաչինի միջանցքը ապաշրջափակելու կոչեր են արել նաեւ Քենիայի, Մեքսիկայի, Նորվեգիայի, Իռլանդիայի եւ Հնդկաստանի ներկայացուցիչները։
ԱՄԷ-ն անհանգստացած է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջին շրջանում լարվածության աճով։ ՄԱԿ-ում ԱՄԷ ներկայացուցիչը հայտնել է իր երկրի սկզբունքային դիրքորոշումը, որ հակամարտության ռազմական լուծում չի կարող լինել՝ կոչ անելով կողմերին կարգավորել տարաձայնությունները խաղաղ դիվանագիտական ճանապարհով։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել